Դատարանը Աղվան Հովսեփյանի խափանման միջոց 100 մլն. դրամ գրավը կիսով չափ նվազեցրեց

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Տիգրան Դավթյանի նախագահությամբ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եւ մյուսների գործով այսօրվա դատական նիստում պետք է շարունակվեր վկաների հարցաքննությունը։ Սակայն նրանք տարբեր պատճառներով դատարան չէին ներկայացել, ուստի նրանց հարցաքննությունը հետաձգվեց հաջորդ նիստ, որը կկայանա հունվարի 30-ին ժամը 12:00-ին։ Աղվան Հովսեփյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոց 100 … Read more

Փաստաբան. Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանքի պայմաններում ավելի խիստ սահմանափակումներ են կիրառվում, քան բանտային պայմաններում

«Առաջին անգամ ենք խոսում Սամվել Կարապետյանի առողջական վիճակի վերաբերյալ, որը հենց վրա է հասել քրեակատարողական հիմնարկում կեցության պայմանների ոչ բարվոք վիճակի պատճառով։ Սամվել Կարապետյանը մեզ միշտ հորդորել է, որ մենք ընդհանրապես այդ մասին չխոսենք, բայց մենք մեր բողոքարկումներում՝ դատական ատյաններում, բարձրացրել ենք այդ հարցը»,-Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմի անդամների հրատապ մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Սամվել Կարապետյանի … Read more

Ձնագնդիով խփելու համար վեճ է ծագել երկու պատանու միջև եւ այդ ընթացքում էլ 17-ամյա մի տղա մոտը եղած ծալովի դանակով հարվածել է 16-ամյա պատանուն

Հունվարի 9-ի ուշ երեկոյան «Գյումրի» բժշկական կենտրոնից Ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ստացվեց հաղորդում, որ Գյումրիի Տիգրան Մեծի պողոտայից բուժօգնության է տեղափոխվել մի պատանի՝ ազդրի և կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով։ Համայնքային ոստիկանության Մուշի բաժնից մեկնած օպերատիվ խումբն արագ պարզեց, որ 17-ամյա պատանուն դանակահարել են։ Ամենատարօրինակը դանակահարությանը նախորդած վեճի պատճառն էր։ Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում … Read more

Գործ ունենք ձևական մեղադրանքի և ամեն գնով կալանք պահելու փորձի հետ․ Արամ Վարդևանյան 

13 Հունվարի, 2026 Ակնհայտ է, որ գործ ունենք պարզապես ձևական մեղադրանքի հետ, ամեն գնով կալանք պահելու հետ: Այս մասին ասյօր՝ հունվարի 13-ին, հայտարարեց Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Վարդևանյանը։ «Այլ հարց, որ 53 քննիչ փաստացի ներգրավված են այս հրեշավոր, չարամիտ, ամոթալի գործողության մեջ, որովհետև այո, նոյեմբերի 18-ի խափանման միջոցի վերաբերյալ որոշման պայմաններում, երբ կալանքը … Read more

«Սամվել Կարապետյանը երկկողմանի թոքաբորբով գտնվել է քրեակատարողական հիմնարկում, և դա չի ախտորոշվել»․ Արամ Վարդևանյան

«2026-ի հունվարի 5-ին քննչական կոմիտեի ու դատախազության կողմից կատարվեց երկու գործողություն։ Առաջինն արգելեցին, որ Սամվել Կարապետյանն իր հոր առաջին մեռելոցին մասնակցելու հնարավորություն ունենա։ Դա ամոթ է, խայտառակություն։ Երկրորդը՝ ջանասիրաբար մեր իրավապահները մուտքագրեցին վերաքննիչ բողոք Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան»,-Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի հրատապ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։ Նա հայտնեց, որ հունվարի 5-ին … Read more

ՔԿ բժիշկներն ակնադիտական եղանակով հաղթահարում են «KT» և «MRT» սարքավորումներին․ Արմեն Ֆեռոյան

13 Հունվարի, 2026   «Ձեր ուշադրությունն եմ ցանկանում հրավիրել հետևյալ փաստական հանգամանքի վրա. Նախ առաջին անգամն ա, որ մենք խոսում ենք Սամվել Կարապետյանի առողջական վիճակի վերաբերյալ, նա մեզ միշտ հորդորել է, որպեսզի մենք ընդհանրապես այդ մասին չխոսենք, բայց մենք մեր բողոքարկումներում մշտապես բարձրաձայնել ենք այդ հարցը և բոլոր դատավորները, այսինքն՝ նվազագույնը երկու դատավոր առաջին ատյանում, … Read more

Անչափահասը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մեկ այլ անչափահասի նկատմամբ, 2022 թվականին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 2022 թվականի նոյեմբերին ՀՀ մարզերից մեկի անչափահաս բնակիչը կարևոր տվյալ հայտնելու պատրվակով հանդիպել է մեկ այլ անչափահաս բնակչուհու հետ, որի  ժամանակ բռնություն գործադրելով վերջինիս նկատմամբ՝ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ: Այս … Read more

Ահազանգեր ենք ստանում, որ ոստիկանության ծառայողները «զրուցելու» նպատակով սկսել են այցելություններ կատարել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմի քահանաներին

Հունվար 11,2026 09:35 Ահազանգեր ենք ստանում, որ ոստիկանության ծառայողները «զրուցելու» նպատակով սկսել են այցելություններ կատարել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմի քահանաներին: Սիրելի՛ արժանապատիվ հայրեր, դուք որևէ պարտականություն չունեք պատասխանելու անհասկանալի այդ այցելությունները կատարող ոստիկաններին: Տեղեկացնում ենք նաև, որ իրավասու եք նկարահանելու և հանրայնացնելու որևէ իրավական հիմք չունեցող այդ գործընթացը: Միաժամանակ հայտնում ենք մեր պատրաստակամությունն … Read more

«Այսօր Հայաստանում իրավական խուլիգանական շղթայի արդյունքում կալանավորված են երկու մեդիա գործիչներ». Աստղիկ Մաթեւոսյան

AmtiFake.am-ի թիմն այսօր Ազատության հրապարակում բողոքի ակցիա անցկացրեց Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի ապօրինի կալանքի ժամկետը երեք ամսով երկարացնելու դատարանի որոշման դեմ, ինչպես նաեւ Նարեկ Սամսոնյանի հայտարարած կալանավայրում անժամկետ հացադուլ հայտարարելու առիթով։ AntiFake.am լրատվականի գլխավոր խմբագիր Աստղիկ Մաթեւոսյանը, նշելով ԵՄ եւ եվրոպական ժողովրդավարական ու իրավապաշտպան կառույցների լռությունն ու անտարբերությունը իր իսկ ձեւակերպմամբ «Հայաստանում տեղի ունեցող … Read more

ՀՀ Սահմանադրության կոպիտ խախտումով Փաշինյանը հրահրում է պառակտում հոգևորականների, ինչպես նաև քաղաքացիների միջև․ փաստաբան

10 Հունվարի, 2026 Փաստաբան Արա Զոհրաբյանը գրում է․ «ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ ՀՀ Սահմանադրության և Հայաստանի օրենքների բացահայտ և կոպիտ խախտումներով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ 1. ներխուժել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարման տիրույթ․ 2. առաջնորդում է եկեղեցիների պղծության գործընթացը՝ կարգալույծ եղած քահանաների միջոցով Պատարագներ անցկացնելով, ինչպես նաև Սուրբ և Անմահ Պատարագի կարգը փոխելով (բովանդակության մեջ … Read more