Քաղաքացու իրավունքները խուզարկության և զննության ընթացքում․ իրազեկում է փաստաբանը

Քրեական դատավարության շրջանակում խուզարկությունը հանդիսանում է անձի իրավունքներին միջամտող կարևոր դատավարական գործողություն։ Խուզարկություն կատարելու համար անհրաժեշտ է հիմնավոր կասկած, որ տվյալ վայրում կամ անձի մոտ գտնվում են գործի համար նշանակություն ունեցող առարկաներ կամ փաստաթղթեր։ Ընթացակարգերի և արձանագրված խնդիրների մասին զրուցել ենք Լեգալիստ փաստաբանական ընկերության համահիմնադիր, տնօրեն Հաբեթ Մարտիրոսյանի հետ։

Առանց քաղաքական կամքի հնարավոր չէ ապահովել իրավունքի գերակայությունը․ Շուշան Ավագյան

Iravaban.net-ը ավարտում է «Ազգային ժողովի ընտրություններ 2026. իրավական հարցերը քաղաքական օրակարգում» նախագիծը, որի շրջանակներում հարցազրույցների շարք էր անցկացնում ՀՀ ազգային ժողովի 2026 թվականի ընտրություններին մասնակցող այն քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, որոնք ընդունել են Iravaban.net-ի հրավերը։ Նախագծի նպատակն էր հանրությանը ներկայացնել, թե ինչպես են քաղաքական ուժերը տեսնում արդարադատության համակարգի, հակակոռուպցիոն պայքարի, իրավապահ մարմինների բարեփոխումը և մարդու … Read more

Ընտրակաշառք և ճնշում․ ինչու՞ է պետք մերժել

Ընտրակաշառքը ժողովրդավարության ամենավտանգավոր խախտումներից մեկն է։ Երբ ընտրողին առաջարկում են գումար, ապրանք, ծառայություն կամ որևէ արտոնություն՝ քվեի դիմաց, խախտվում է ազատ ընտրության սկզբունքը և վտանգվում է ընտրությունների արդարությունը։ Օրենքը հստակ արգելում է ընտրակաշառքը։ Քարոզչության ընթացքում և հատկապես քվեարկության օրը թեկնածուներն ու կուսակցությունները իրավունք չունեն ընտրողներին նյութական օգուտ առաջարկել, փոխանցել կամ խոստանալ՝ նրանց կամքի վրա ազդելու … Read more

Վարորդը պարտավո՞ր է բացել ավտոմեքենայի պահատեղերը որոնողական գործողությունների համար

Քրեական դատավարության ընթացքում խուզարկությունը հանդիսանում է կարևոր քննչական գործողություն, որը միաժամանակ զգալիորեն առնչվում է մարդու հիմնարար իրավունքներին՝ մասնավորապես անձնական կյանքի և գույքի անձեռնմխելիության իրավունքներին։ Գործող կարգավորումները սահմանում են խուզարկության հիմքերը, ընթացակարգերը և մի շարք սահմանափակումներ, այդ թվում՝ դատարանի թույլտվության պահանջը և ընթացակարգային երաշխիքների համակարգը։ Թեմայի շուրջ Iravaban.net-ը զրուցել է «Իրավաբանական խորհրդատվական խումբ» փաստաբանական ընկերության գործընկեր … Read more

Դատարանն արդարացրել է մահվան ելքով շինարարական դժբախտ պատահարի գործով մեղադրվող անհատ ձեռնարկատիրոջը

«Լեգալիստ» փաստաբանական ընկերությունը հերթական հաջողությունն է արձանագրել։ Վերջերս օրինական ուժի մեջ է մտել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի արդարացման դատավճիռը մի գործով, որը վերաբերում էր շինարարական աշխատանքների ընթացքում անվտանգության կանոնների ենթադրյալ խախտման հետևանքով մարդու մահվանը։ Դատարանը հաստատել է, որ մեղադրյալ անհատ ձեռնարկատերը որևէ առնչություն չի ունեցել իրեն վերագրվող խախտումներին և արդարացրել է նրան։ Պաշտպանության … Read more

Ի՞նչ անել, եթե ընտրական խախտում եք նկատել

Եթե ընտրությունների ընթացքում քաղաքացին նկատում է ընտրական խախտում՝ ընտրակաշառք, ընտրողի նկատմամբ ճնշում, քվեարկության գաղտնիության խախտում, քարոզչություն քվեարկության օրը, այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կամ ընտրողի կամարտահայտության վրա ազդեցություն, կարևոր է անմիջապես արձագանքել և օգտվել օրենքով նախատեսված բողոքարկման մեխանիզմներից։ Քվեարկության օրը քարոզչությունն արգելված է, ինչպես նաև արգելվում է ընտրողների ուղղորդումը կամ նրանց վրա ազդեցություն գործադրելը։

«Հանրապետություն» կուսակցությունն առաջարկում է ներդնել երդվյալ ատենակալների համակարգ՝ դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության բարձրացման համար

Iravaban.net-ը շարունակում է «Ազգային ժողովի ընտրություններ 2026. իրավական հարցերը քաղաքական օրակարգում» նախագիծը, որի շրջանակներում հարցազրույցների շարք է անցկացնում ՀՀ ազգային ժողովի 2026 թվականի ընտրություններին մասնակցող այն քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, որոնք ընդունել են Iravaban.net-ի հրավերը։ Նախագծի նպատակն է հանրությանը ներկայացնել, թե ինչպես են քաղաքական ուժերը տեսնում արդարադատության համակարգի, հակակոռուպցիոն պայքարի, իրավապահ մարմինների բարեփոխումը և մարդու … Read more

Ովքե՞ր են կազմակերպում ընտրությունները

Ընտրությունները չեն սկսվում և ավարտվում միայն քվեարկության օրը։ Դա ամբողջ համակարգ է, որտեղ տարբեր մարմիններ, կազմակերպություններ և մարդիկ ունեն հստաակ դերեր ու պատասխանատվություն։ Հայաստանում ընտրությունները կազմակերպում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Այն անկախ պետական մարմին է, որը վերահսկում է ընտրությունների օրինական կազմակերպումը, հաստատում ընտրական արդյունքները, հրապարակում պաշտոնական տեղեկությունները և ապահովում ընտրական գործընթացի ընդհանուր համակարգումը։ Կան նաև … Read more

Սնանկության գործընթացում ամեն ինչ սկսվում է ճիշտ ռազմավարության ձևավորումից․ Վահե Աստվածատրյան

ՀՀ-ում սնանկության և վճարունակության վերականգնման գործընթացները կարգավորվում են «Սնանկության մասին» օրենքով, որի համաձայն՝ սնանկությունը ճանաչվում է դատարանի որոշմամբ, երբ պարտապանը չի կարողանում կատարել իր պարտավորությունները։ Միաժամանակ, ժամանակակից մոտեցումները շեշտադրում են ոչ միայն սնանկացման, այլև ֆինանսական առողջացման և վերակազմակերպման մեխանիզմների կարևորությունը՝ նպատակ ունենալով հնարավորինս պահպանել բիզնեսի կենսունակությունը։ Իրավական ուղեկցումը այս գործընթացներում կարևոր դեր ունի ինչպես պարտապանների, այնպես էլ պարտատերերի շահերի հավասարակշռման, արդյունավետ բանակցությունների և դատավարական գործընթացների ճիշտ կառավարման տեսանկյունից։ Այս թեմայի շուրջ Iravaban.net-ը զրուցել է «Բեսթ Սոլյուշն» … Read more

Պե՞տք է արդյոք փաստաբանը իր անփույթ վարքագծի համար կրի դատական ավելորդ ծախսերի պատասխանատվությունը

Անգլիական իրավունքում վաղուց ձևավորված «wasted costs» ինստիտուտը վերջին շրջանում ակտիվորեն քննարկվում է նաև Հայաստանում՝ որպես դատավարական կարգապահության ապահովման և անհարկի ձգձգումների կանխման հնարավոր գործիք։ Այս ինստիտուտը նախատեսում է, որ փաստաբանի անփույթ, ոչ պրոֆեսիոնալ կամ ոչ պատշաճ վարքագծի հետևանքով առաջացած ավելորդ ծախսերի փոխհատուցման պարտավորությունը կարող է դրվել հենց փաստաբանի վրա։ Թեմայի մասին Իրավական շաբաթի շրջանակներում զրուցել … Read more