Քրեական դատավարության ընթացքում խուզարկությունը հանդիսանում է կարևոր քննչական գործողություն, որը միաժամանակ զգալիորեն առնչվում է մարդու հիմնարար իրավունքներին՝ մասնավորապես անձնական կյանքի և գույքի անձեռնմխելիության իրավունքներին։ Գործող կարգավորումները սահմանում են խուզարկության հիմքերը, ընթացակարգերը և մի շարք սահմանափակումներ, այդ թվում՝ դատարանի թույլտվության պահանջը և ընթացակարգային երաշխիքների համակարգը։ Թեմայի շուրջ Iravaban.net-ը զրուցել է «Իրավաբանական խորհրդատվական խումբ» փաստաբանական ընկերության գործընկեր փաստաբան Հունան Բաբայանի հետ։