ՀՀ-ում սնանկության և վճարունակության վերականգնման գործընթացները կարգավորվում են «Սնանկության մասին» օրենքով, որի համաձայն՝ սնանկությունը ճանաչվում է դատարանի որոշմամբ, երբ պարտապանը չի կարողանում կատարել իր պարտավորությունները։ Միաժամանակ, ժամանակակից մոտեցումները շեշտադրում են ոչ միայն սնանկացման, այլև ֆինանսական առողջացման և վերակազմակերպման մեխանիզմների կարևորությունը՝ նպատակ ունենալով հնարավորինս պահպանել բիզնեսի կենսունակությունը։ Իրավական ուղեկցումը այս գործընթացներում կարևոր դեր ունի ինչպես պարտապանների, այնպես էլ պարտատերերի շահերի հավասարակշռման, արդյունավետ բանակցությունների և դատավարական գործընթացների ճիշտ կառավարման տեսանկյունից։ Այս թեմայի շուրջ Iravaban.net-ը զրուցել է «Բեսթ Սոլյուշն» փաստաբանական գրասենյակի հիմնադիր, փաստաբան Վահե Աստվածատրյաի հետ՝ պարզաբանելու այս ոլորտի իրավական զարգացումները և մարտահրավերները: