Ընտրությունները չեն սկսվում և ավարտվում միայն քվեարկության օրը։ Դա ամբողջ համակարգ է, որտեղ տարբեր մարմիններ, կազմակերպություններ և մարդիկ ունեն հստաակ դերեր ու պատասխանատվություն։
Հայաստանում ընտրությունները կազմակերպում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Այն անկախ պետական մարմին է, որը վերահսկում է ընտրությունների օրինական կազմակերպումը, հաստատում ընտրական արդյունքները, հրապարակում պաշտոնական տեղեկությունները և ապահովում ընտրական գործընթացի ընդհանուր համակարգումը։
Կան նաև ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ և տեղամասային ընտրական հանձնաժողովներ։ Տեղամասային հանձնաժողովներն այն մարմիններն են, որոնց քաղաքացին հանդիպում է հենց քվեարկության օրը։ Նրանք ստուգում են ընտրողների տվյալները, տրամադրում քվեաթերթիկները, կազմակերպում քվեարկությունն ու ձայների հաշվարկը։
Մանրամասները տեսանյութում։