Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև Իսլամաբադում կայացած բանակցություններից հետո համաձայնության հասնելը ձախողվել է․ մի քանի կարևոր հարցերի շուրջ հիմնարար տարաձայնությունների պատճառով։
«Մենք մի շարք հարցերի շուրջ համաձայնության եկանք, սակայն երկու կամ երեք կարևոր հարցերի շուրջ մեր տեսակետները տարբերվեցին, և, ի վերջո, բանակցությունները չհանգեցրին համաձայնության», – նրա խոսքերն է մեջբերել «Մեհր» լրատվական գործակալությունը։
Նրա խոսքով, զրույցն ընթացել է անվստահության մթնոլորտում, և այս անգամ ոչ ոք համաձայնության չէր սպասում։ Չնայած դրան, Բաղային վստահություն է հայտնել, որ Պակիստանի և տարածաշրջանի մյուս բարեկամ երկրների հետ շփումները կշարունակվեն։
Հիշեցնենք՝ ԱՄՆ պատվիրակության կազմում էին փոխնախագահ Ջ.Դ. Վենսը, հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը և Սպիտակ տան փեսան՝ Ջարեդ Քուշները։ Իսլամական Հանրապետությունը, ի թիվս այլոց, ներկայացրել են խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Ըստ մամուլի բանակցությունները տևել են 21 ժամ։
Ռոյթերսի տվյալներով՝ կողմերը քննարկել են Հորմուզի նեղուցը, միջուկային հարցերը, փոխհատուցումները, պատժամիջոցները և հակամարտության դադարեցումը։