Նախնական զրույցներից և խորհրդակցություններից հետո իրանական և ամերիկյան պատվիրակությունների միջև երկխոսությունն այժմ անցել է որոշ ընդհանուր կետերից և թևակոխել է մանրամասների ու տեխնիկական քննարկումների փուլ՝ որոշակի թեմաների շուրջ։ Այս մասին հայտնում է Tasnim-ը։
Ըստ այդմ՝ երկու կողմերի փորձագետները ուսումնասիրում են մի շարք հարցերի մանրամասները։
Թեև բանակցությունները սկզբում նախատեսված էին որպես մեկօրյա հանդիպում, կա հավանականություն, որ դրանք կերկարաձգվեն ևս մեկ օրով՝ փորձագիտական մակարդակով քննարկումները շարունակելու համար։ Սակայն այս որոշումը դեռ վերջնական չէ։