Իրանը մերժեց մեր առաջարկները․ մենք վերադառնում ենք Վաշինգտոն առանց համաձայնության․ Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը հայտարարել է, որ Վաշինգտոնը դեռևս չի տեսնում Իրանի պատրաստակամությունը հրաժարվելու իր միջուկային զենքի ծրագրից։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին նա ասել է Պակիստանում Իրանի ներկայացուցիչների հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Մեզ անհրաժեշտ է հստակ երաշխիք, որ նրանք չեն ձգտի միջուկային զենքի կամ չեն փնտրի այնպիսի գործիքներ, որոնք թույլ կտան նրանց արագորեն միջուկային զենք ձեռք բերել», – ասել է Վենսը։

«Հարցը կլինի հետևյալը. տեսնո՞ւմ ենք արդյոք նրանց կողմից միջուկային զենք չմշակելու պարտավորություն, ոչ միայն հիմա կամ երկու տարի հետո, այլև երկարաժամկետ հեռանկարում։ Մենք դա չենք տեսել, և հուսով ենք տեսնել։ Իրանը մերժեց մեր առաջարկները։ Մենք վերադառնում ենք Վաշինգտոն առանց համաձայնության և, կարծում եմ, դա վատ է հենց Իրանի համար», – ավելացրել է Վենսը։

 

Leave a Comment