ԱՄՆ-ն կվերսկսի հարվածները Իրանի դեմ, եթե բանակցությունները ձախողվեն․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը New York Post-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ն կվերսկսի հարվածները Իրանի դեմ, եթե բանակցությունները ձախողվեն։

«Մեզ մոտ վերագործարկում է ընթանում։ Մենք բեռնավորում ենք նավերը ամենալավ զինամթերքով, երբևէ ստեղծված լավագույն զենքով, նույնիսկ ավելի լավով, քան այն, ինչ նախկինում օգտագործել ենք, երբ նրանց ջախջախել էինք։ Եվ եթե մենք գործարք չկնքենք, ապա կկիրառենք դրանք՝ շատ արդյունավետ ձևով», — նշել է նա։

Leave a Comment