Թրամփը հնարավոր է մասնակցի Իրանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է անձամբ կամ առցանց մասնակցել Իրանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, եթե այն կնքվի Իսլամաբադում կայանալիք բանակցությունների ժամանակ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով բանակցություններին մասնակցող պակիստանյան աղբյուրին։ ԱՄՆ-ն վստահություն է հայտնել, որ Իրանի հետ բանակցությունները տեղի կունենան Պակիստանում, և իրանական կողմը հայտարարել է, որ «դրականորեն քննարկում է» իր մասնակցությունը, բայց ընդգծել … Read more

Իրանը կասկածներ ունի ԱՄՆ-ի հետ բանակցությունների հեռանկարի վերաբերյալ

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Մոհամմադ Ռեզա Մոհսենի Սանին հերթական կասկածն է հայտնել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հեռանկարի վերաբերյալ։ Mehr գործակալության հրապարակած մեկնաբանություններում պատգամավորը նշել է, որ «ներկա իրավիճակում բանակցություններն անընդունելի են»՝ Միացյալ Նահանգներին մեղադրելով «չափազանցված պահանջներ» ներկայացնելու և սեփական ներքին շահերի համար թաքնված նպատակներ հետապնդելու մեջ։ «Հաշվի առնելով ներկա պայմանները, վերջին ագրեսիվ գործողություններն ու … Read more

Իրանի դեմ գործողության ընթացքում ԱՄՆ-ի վիրավոր զինծառայողների թիվը հասել է 415-ի

Թարմացված տվյալների համաձայն` փետրվարի 28-ին Իրանի դեմ գործողության սկզբից ի վեր վիրավորում է ստացել առնվազն 415 ամերիկացի զինծառայող: Այս տվյալները ներկայացրել է Պենտագոնը: Ըստ հաղորդագրության՝ մարտական ​​գործողությունների ընթացքում վիրավորվել է բանակի 271 զինծառայող, ռազմածովային ուժերի 63 նավաստի, 19 ծովային հետևակ և ռազմաօդային ուժերի 62 զինծառայող։ Վիրավորների մեծ մասն արդեն վերադարձել է ծառայության։ Ինչպես ավելի վաղ հայտնել … Read more

Ռազմական գործողությունները չվերսկսելու հավանականություն կա – Live News

Այս պահին, քաղաքական աշխարհից լավ սպասելիքն այն է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանագիր ստորագրելու և հրադադարի ավարտից հետո (ապրիլի 22)՝ ռազմական գործողությունները չվերսկսելու հավանականություն կա: Միջազգային տեղեկատվական հոսքերում անորոշություններն ու հակասությունները շատ են և դժվար է ասել, թե կողմերն ինչ զիջումների են գնացել կամ գնալու՝ հնարավոր պայմանագրի հասնելու համար: Ակնհայտ է միայն, որ ռազմական … Read more

Մոջթաբա Խամենեին ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար իր համաձայնությունն է տվել

Իրանական պատվիրակությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մասնակցելու համար ստացել է գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի համաձայնությունը։ Այս մասին տեղեկացնում է «Axios»-ը և հավելել, որ որոշումը կայացվել է ապրիլի 20-ի երեկոյան։ «Սպիտակ տանը սպասում էին այս ազդանշանին, իսկ Թեհրանին երկխոսության էին մղում նաև Պակիստանի, Եգիպտոսի և Թուրքիայի միջնորդները։ Ընդ որում, իրանական կողմը ձգձգում էր ժամանակը Իսլամական հեղափոխության պահապանների … Read more

Ժամանակավոր հրադադարի երկարաձգման հավանականությունը բավականին ցածր է. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Bloomberg գործակալությանը տված հեռախոսազրույցում անդրադարձել է Իրանի շուրջ վերջին իրավիճակին։ Թրամփը նշել է, որ եթե չհաջողվի համաձայնության հասնել Իրանի հետ, ապա երկշաբաթյա ժամանակավոր հրադադարի երկարաձգման հավանականությունը «բավականին ցածր» է։ Նա նաև նշել է, որ փոխնախագահ Ջեյ Դի Վենս-ը ապրիլի 20-ին կմեկնի Պակիստան, իսկ բանակցությունների մեկնարկը նախատեսված է երեքշաբթի օրը։

Իրանի մասնակցությունը ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում հարցականի տակ է

Իրանի մասնակցությունը ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ և կախված է Թեհրանի կողմից իր պայմանների կատարումից։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝  հաղորդում է իրանական «Tasnim» լրատվական գործակալությունը։ Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ-ի ռազմածովային շրջափակումը բանակցությունների ամենալուրջ խոչընդոտն է, որը Իրանը բարձրաձայնել է պակիստանցի միջնորդին։ «Tasnim»-ը նաև մատնանշում է ԱՄՆ-ի չափազանցված պահանջները՝ նշելով, որ Թեհրանը Վաշինգտոնից ակնկալում է ավելի իրատեսական … Read more

Իրանի անվստահությունը ԱՄՆ կառավարության վարքագծի նկատմամբ պահպանվում է․ Փեզեշքիան

Իրանցիները չեն ենթարկվում ուժի կիրառմանը, այս մասին գրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Պարտավորությունների կատարումը կառուցողական երկխոսության հիմքն է։ Իրանի խորը, պատմականորեն անվստահությունը ԱՄՆ կառավարության վարքագծի նկատմամբ մնում է, մինչդեռ ԱՄՆ պաշտոնյաների ոչ կառուցողական և հակասական ազդանշանները դառը ուղերձ են փոխանցում. նրանք ձգտում են Իրանի կապիտուլյացիային։ Իրանցիները չեն ենթարկվում ուժի կիրառմանը», — հայտարարել է Իրանի … Read more

ԱՄՆ պատվիրակությունը՝ Վենսի գլխավորությամբ, երեկոյան կժամանի Իսլամաբադ

ԱՄՆ պատվիրակությունը՝ Վենսի գլխավորությամբ, երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցությունների համար: Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Կողմերը լուրջ են տրամադրված»,- ասել է Թրամփը։ Տեղեկացնենք, որ մինչ այս ԶԼՄ-ները գրում էին, որ Իրանը հրաժարվել է բանակցությունների նոր փուլից՝ Միացյալ Նահանգների չափազանց մեծ պահանջների պատճառով։

Հրատապ եթեր. Ինչ տեղի ունեցավ երեկ Գյումրիում. Նիկոլի սահմանադրական պատերազմը (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը իրավապաշտպան, ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանն է:   Հարցազրույցը դիտեք տեսանյութում