Ժամանակավոր հրադադարի երկարաձգման հավանականությունը բավականին ցածր է. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Bloomberg գործակալությանը տված հեռախոսազրույցում անդրադարձել է Իրանի շուրջ վերջին իրավիճակին։

Թրամփը նշել է, որ եթե չհաջողվի համաձայնության հասնել Իրանի հետ, ապա երկշաբաթյա ժամանակավոր հրադադարի երկարաձգման հավանականությունը «բավականին ցածր» է։

Նա նաև նշել է, որ փոխնախագահ Ջեյ Դի Վենս-ը ապրիլի 20-ին կմեկնի Պակիստան, իսկ բանակցությունների մեկնարկը նախատեսված է երեքշաբթի օրը։

Leave a Comment