Ստամբուլում հանդիպել են Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները – Live News

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Ստամբուլում հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ՝ ԱՄՆ-ի հետ լարվածությունը մեղմելու և ռազմական բախումից խուսափելու ավելի լայն տարածաշրջանային ջանքերի շրջանակներում։

«Բանակցությունները տեղի են ունենում Թրամփի՝ Իրանի դեմ հնարավոր գործողությունների և Անկարայի կողմից շարունակվող միջնորդական ջանքերի ստվերում»,-ասված է հայտարարության մեջ։

Leave a Comment