🎥 Պահանջվեց ընդամենը 76 վայրկյան․ Վալվերդեի սուպերգոլը Ատլետիկոյի դեմ խաղում
Սաուդյան Արաբիայի Ջիդա քաղաքի «Քինգ Աբդուլա Սպորտս Սիթի» մարզադաշտում ընթանում է Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչի «Ատլետիկո» — «Ռեալ» հանդիպումը։ «Արքայական ակումբին» հաջողվեց կայծակնային արագությամբ բացել խաղի հաշիվը։ Հանդիպման մեկնարկից ընդամենը 76 վայրկյան անց (2-րդ րոպե) Ֆեդերիկո Վալվերդեն տուգանայինից կատարած հիանալի հարվածով գրավեց մրցակցի դարպասը՝ հաշիվը դարձնելով 1:0։ Հիշեցնենք, որ այս զույգի հաղթողը եզրափակիչում ուժերը կչափի «Բարսելոնայի» … Read more