Սիմեոնեն անդրադարձել է Վինիսիուսի հետ ունեցած միջադեպին — Armsport.am

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչ հանդիպման ժամանակ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի հետ տեղի ունեցած կոնֆլիկտը (1:2): Ավելի վաղ հաղորդվում էր, որ արգենտինացի մասնագետը երկու անգամ փորձել է սադրել բրազիլացի ֆուտբոլիստին։

«Ասելու ոչինչ չունեմ։ Ինչպես մեզ մանկուց սովորեցրել են՝ այն, ինչ կատարվում է խաղադաշտում, մնում է խաղադաշտում։ Ավելացնելու ոչինչ չունեմ։ Բախո՞ւմ։ Չեմ հիշում, ես կարճ հիշողություն ունեմ»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում Into The Calderon-ը։

Հիշեցնենք, որ մրցաշարի եզրափակիչը կկայանա հունվարի 11-ին, որում միմյանց դեմ կմրցեն «Բարսելոնան» և «Ռեալը»։ Իսպանիայի Սուպերգավաթի գործող չեմպիոնը «Բարսելոնան» է, որը 2025 թվականի եզրափակչում 5։2 հաշվով ջախջախել էր «արքայական ակումբին»։

Leave a Comment