Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան Մադրիդի «Ատլետիկոյի» հետ կայացած խաղից հետո կիսվել է տպավորություններով Realmadrid TV-ի եթերում։
«Սա շատ կարևոր հաղթանակ էր։ Սա դերբի է, և մենք ցանկանում էինք հաղթել Լա Լիգայում կրած պարտությունից հետո, ինչպես նաև դուրս գալ ևս մեկ եզրափակիչ։ Մենք ներդրեցինք բոլոր ուժերը, դա հսկայական ջանք էր, քանի որ խաղադաշտը լավ վիճակում չէր, իսկ եղանակը շատ շոգ էր։ Մենք պաշտպանվեցինք և գրոհեցինք որպես մեկ թիմ։ Խփեցինք երկու հիանալի գոլ և լավ պաշտպանվեցինք։ Մրցակիցը լուրջ պահեր չստեղծեց։
Վալվերդեի գոլը նվեր էր Բրազիլիայում գտնվող Ռոբերտո Կառլոսին։ Ֆանտաստիկ գոլ էր։ Ես տեսա հարվածի պահը և մտածեցի՝ ի՜նչ գոլ է։ Գիտեմ, որ Ֆեդեն խելահեղ հարվածի է տիրապետում, և ոչ ոք չէր սպասում նման պտույտի։ Նա գնդակի հետագիծը գծեց ճիշտ այնպես, ինչպես «Օլիվեր և Բենջի» մուլտֆիլմում»։
Ինձ լավ եմ զգում և քրտնաջան աշխատում եմ այս մակարդակը պահպանելու համար։ Երկու տարի առաջ ծնկիս վնասվածքից հետո շատերը կասկածում էին ինձ, բայց ես ուրախ եմ ապացուցել, որ դա ընդամենը խոչընդոտ էր ճանապարհին և ոչինչ չի նշանակում։ Շատ ուրախ եմ այս մակարդակով խաղալու համար և հուսով եմ, որ կիրակի օրը կկարողանամ օգնել թիմին։
Մենք պետք է հաղթենք եզրափակիչում։ Անցյալ տարի մենք նրանց պարտվեցինք երկու եզրափակիչում և ուզում ենք հաղթել։ Նրանք նույնպես ցանկանում են հաղթել, քանի որ պարտվել են Լա Լիգայի «Կլասիկոյում» և ծարավ են ռևանշի։ Սա հիանալի խաղ է լինելու երկու թիմերի միջև, որոնք ձգտում են տիտղոսի։ Մենք պետք է լավ վերականգնվենք և կիրակի օրը թարմ ուժերով դուրս գանք խաղադաշտ»,- նշել է բելգիացի դարպասապահը։