«Այս ցուցահանդեսը երկխոսություն է տեսանելիի և անտեսանելիի միջև․ հիշեցում, որ սեր, ինտուիցիա և զգացմունքային խորություն ունենալը մեր իրական զգայարաններն են»

Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում օրերս բացվեց Հայաստանի նկարիչների միության անդամ Արթուր Դուրգարյանի (Durgo) «6-րդ զգայարան» խորագրով ցուցահանդեսը։ Ստացած տպավորություններով խնդրեցինք Aravot.am-ի հետ կիսվել արվեստաբան, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտքարտուղար և ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու Մարգարիտա Քամալյանին։ Արվեստաբան Մարգարիտա Քամալյան Նախքան նրա մասնագիտական տպավորությունները ներկայացնելը` մեր զրուցակիցը ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրինության և իր անունից շնորհավորական … Read more

«Արվեստը երբեմն սկսվում է պարզ գծից կամ գույնից, բայց միշտ ավարտվում է մեծ ներշնչանքով և սիրով՝ դեպի աշխարհը»

Aravot.am-ը 2021թ. «Art and You» արվեստի ստուդիայի հիմնադրումից հետո մեկ-երկու անգամ անդրադարձել է այդ մանկական մշակութային կրթօջախի գործունեությանը: Հիշեցնենք, որ երեխաների կրթության, ինքնաարտահայտման և ոգեշնչման նպատակով ստուդիան նույնիսկ արտասահմանից է հրավիրել մասնագետների: Օրինակ, դեռ երկու տարի առաջ հրավիրված էր Սանկտ Պետերբուրգի կայսերական ակադեմիայից ՝ գեղանկարիչ Շանթ Պողոսյանը, մի բացառիկ տաղանդավոր և խորաթափանց մասնագետ, որի հետ … Read more

Երբեմն պարզապես պետք է մի կաթիլ ջուր ու մի բուռ գույն, որ երեխայի ներսում արթնանա մեծագույն երազանքը. Լուսինե Բարխուդարյան

«Առավոտը» մեկ-երկու անգամ անդրադարձել է Art and You արվեստի ստուդիայի գործունեությանը, որտեղ հաճախում են, ինչպես տնօրեն Լուսինե Բարխուդարյանն է հաճախ հավաստիացնում` սկսած 4 տարեկանից մինչև անվերջություն, արվեստի տարբեր ոլորտներում առաջին քայլերն անող երեխաներ, պատանիներ, տարբեր մասնագիտությունների տեր, պարզապես մշակութասերներ: Ընդամենը 4-ամյա գործունեություն ծավալած ստուդիայի առօրյայից բերենք ընդամենը հետևյալ օրինակները, կամ հիշեցնենք դրանք, որոնց ժամանակին անդրադարձել … Read more