«Իլհա՛մ, դուք հիանալի եք». Թրամփը երկարաձգել է 907-րդ բանաձևի կասեցումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ բանաձևի կասեցման ժամկետի երկարաձգման մասին հուշագիր է ուղարկել՝ «Իլհա՛մ, դուք հիանալի եք» ստորագրությամբ։ Հուշագրի մեջ նշվում է, որ «բանաձևի կասեցումը չի խաթարի կամ չի խոչընդոտի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման բանակցությունների շարունակական ջանքերին և չի օգտագործվի Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով»։ Ալիևը … Read more

ԱՄՆ-ը, Իրանի հետ գործարք չկնքվելու դեպքում, պատրաստ կլինի վերսկսել ռшզմական գործողությունները․ Թրամփ

ԱՄՆ-ը, այն դեպքում, եթե Իրանի հետ գործարք չկնքվի, պատրաստ կլինի վերսկսել ռազմական գործողությունները Իրանի դեմ։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Ես ոչ մի տեղ չեմ շտապում։ Ես կցանկանայի ասել, որ շտապում եմ, որովհետև գործարքի կնքման դեպքում բենզինի գները կնվազեն, բայց եթե շտապենք, չի հաջողվի լավ գործարք կնքել»,- ասել է նա … Read more

Թրամփը կասկածներ ունի | Yerevan Today

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կասկածում է՝ արդյոք արժի՞ փոխնախագահ Ջ.Դ. Վենսին դարձնել իր իրավահաջորդ, հաղորդում է The New York Times-ը (NYT)՝ հղում անելով աղբյուրներին։ Աղբյուրների համաձայն, խորհրդականների հետ խոսելիս ամերիկացի առաջնորդը հաճախ հարց է բարձրացնում, թե արդյոք Վենսը կարող է հաղթահարել նախագահական մրցավազքը, և ինքն էլ պատասխանում՝ ասելով, որ վստահ չէ։ The New York Times-ը … Read more

Թրամփը հետաձգել է Իրանի շուրջ վերջնական որոշումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետաձգել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ որոշումը, գրում է The New York Times-ը։ Թերթի աղբյուրի տվյալներով՝ Թրամփը Սպիտակ տանը երկու ժամ տևած խորհրդակցություն է անցկացրել Իրանի հետ հրադադարի հնարավոր երկարաձգման հարցով, սակայն վերջնական որոշում այդպես էլ չի կայացրել։ Հոդվածում նշվում է, որ ԱՄՆ վարչակազմը կարծում է, թե մոտ է համաձայնության հասնելուն, … Read more

ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել 60 օրով երկարաձգել հրադադարը

ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել 60 օրով երկարաձգել հրադադարը և միջուկային բանակցությունները, սակայն Թրամփն անձամբ հետաձգում է համաձայնագրի ստորագրումը։ Այս մասին հաղորդում է Axios-ը։ Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ նախագահը միջնորդներին խնդրել է մի քանի օր քննարկել այս հարցը՝ վերջնական որոշում կայացնելուց առաջ։

Չեմ կարծում, թե հենց Թրամփի գրառումը լուրջ աջակցություն կլինի իշխանության վերընտրման համար. Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրել է․ «Չեմ կարծում, թե հենց Թրամփի գրառումը լուրջ աջակցություն կլինի իշխանության վերընտրման համար։ Բոլորին է հայտնի ամերիկյան դիրքորոշումը այս իշխանությունների նկատմամբ, և դրա մասին ևս մեկ անգամ բարձրաձայնելը՝ նույնիսկ ամենաբարձր մակարդակում որևէ բան չի փոխում։ Այլ հարց է, որ դա կարող է որոշակի առումով հակառակ ազդեցություն ունենալ՝ ոչ թե Թեհրանի, Մոսկվայի … Read more

Սովորաբար ԱՄՆ նախագահները զգուշավորություն են ցուցաբերում այլ պետությունների ընտրություններին միջամտելու հարցում․ միջազգայնագետ

Սովորաբար ԱՄՆ նախագահները զգուշավորություն են ցուցաբերում այլ պետությունների ընտրություններին միջամտելու հարցում: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը: «Թրամփի աջակցությունը Հայաստանի գործող իշխանությանը: Թրամփն իր սոցիալական ցանցի էջում գրառում է արել Հայաստանի ընտրություններին ընդառաջ։ Սա ամերիկյան քաղաքականության մեջ մինչ Թրամփի գալը սովորաբար ընդունված երևույթ չէր։ Սովորաբար ԱՄՆ նախագահները զգուշավորություն են ցուցաբերում այլ պետությունների ընտրություններին միջամտելու կամ այս … Read more

Թրամփն իր աջակցությունն է հայտնել Փաշինյանին առաջիկա ընտրություններում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Նիկոլ Փաշինյանն ունի իր ամբողջական աջակցությունը հունիսի 7-ի ընտրություններում: «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իմ հրաշալի բարեկամը և առաջնորդը, իր երկիրը դարձնում է ուժեղ, հարուստ և շատ անվտանգ։ Նիկոլը լիովին կիսում է իմ տեսլականը՝ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ և ԲԱՐԳԱՎԱՃՈՒԹՅԱՆ մասին Հայաստանի և ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար։ Մեր պետքարտուղար Մարկո Ռուբիոն … Read more

Ռուբիոյի՝ EVN այցի առանձնահատկությունները և ստորագրված փաստաթղթերը

Ռուբիոյի երևանյան այցը, իհարկե, ուներ մի քանի առանձնահատկություններ, որոնց վրա արժե ուշադրություն դարձնել։ Սակայն դա միայն այն չէր, որ նա

Թրամփը շնորհավորել է Ալիևին և կրկին հիշել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը

Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղությանը։ Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված շնորհավորական նամակում։ Նա նշել է, որ 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում կայացած պատմական խաղաղության գագաթնաժողովից հետո համատեղ աշխատել են հարաբերությունները վերականգնելու համար։ «Մենք շարունակում ենք խորացնել մեր գործընկերությունը տարածաշրջանային կապի, տնտեսական հարաբերությունների … Read more