«Ընդունելով Թրամփի առաջարկը՝ Հայաստանը դառնում է Խաղաղության խորհրդի անդամ, բայց 1 մլրդ դոլարի հարցը պետք է քննարկել»․ Սարգիս Խանդանյան
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, որ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական հրավերը՝ Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վերաբերյալ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ խնդրում է Խաղաղության խորհրդում հիմնադիր անդամի տեղ զբաղեցնելու ցանկություն ունեցող երկրներին նվիրաբերել առնվազն 1 միլիարդ դոլար։ … Read more