Դատախազությունում կգործի թեժ գիծ՝ ընտրություններին առերևույթ հանցանքների մասին տեղեկացնելու համար

2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում, ընտրության և դրան նախորդող օրվա ընթացքում ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցանքների վերաբերյալ տեղեկությունների ստացման, հանրության հետ անմիջական հաղորդակցությունն ապահովելու և ընտրական գործընթացում ներգրավված սուբյեկտների կողմից բարձրացված հրատապ հարցերին արձագանքելու նպատակով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում գործարկվել է թեժ գիծ՝ (010) 511-527 հեռախոսահամարով։ … Read more

«Կամ մեզ կընտրեք, կամ Ռուսաստան տոմս կգնեք». Թալինի ՔՊ-ական քաղաքապետը բացահայտ սպառնալիքներ է հնչեցնում

«Կամ մեզ կընտրեք, կամ Ռուսաստան տոմս կգնեք». Թալինի ՔՊ-ական քաղաքապետը բացահայտ սպառնալիքներ է հնչեցնում։ Թալինում իշխանությունների ճնշումները վերածվել են բացահայտ ահաբեկման։ Գործող քաղաքապետ Տավարոս Սափեյանի հրահանգով տեղի բնակիչներին և արցախցիներին սպառնում են, որ եթե հրաժարվեն իրենց օգտին քվեարկելուց, ապա «Հայաստանում չեն մնա» և ստիպված կլինեն լքել հայրենիքը։

Ըստ գտնվելու վայրի ընտրատեղամասի ցուցակում ընդգրկվելու դիմումներն ընդունվում են մինչև մայիսի 26-ը

ՆԳՆ-ից հիշեցնում են, որ ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ դիմումներն ընդունվում են մինչև մայիսի 26-ը, ժամը՝ 14։00-ն։ «Դիմումները հնարավոր է ներկայացնել և՛ էլեկտրոնային, և՛ թղթային եղանակով։ Էլեկտրոնային դիմումները պետք է ապահովված լինեն էլեկտրոնային թվային ստորագրությամբ։ Այլ անձի անունից ներկայացվելու դեպքում դիմումատուն պարտավոր … Read more

Սա գեպոլիտիկ ինքնասպանություն է, որ մի անգամ արդեն ապրել ենք 20-ի դարասկզբին. այս անգամ մեզանից թաց հետք չի մնա. Ալեն Ղևոնդյան

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը գրում է. «Եթե ավելի կոնկրետ ու առարկայական. Ռեալ պոլիտիկի տեսանկյունից հետխորհրդային երկրները Արևմուտքին առհասարակ հետաքրքրել են երկու հիմնական բաղադրիչների մասով՝ դա նրանց՝ ՌԴ-ի դեմ պայքարում օգտագործելն է, և այդ երկրներում ռազմավարական հումքային ռեսուրսների առկայությունը: Ու ամենևին կարևոր չէ, թե այդ գործակցության, իսկ փաստացի օգտագործված լինելու վիճակի արտաքին փաթեթավորումը ինչ է՝ դեմոկրատիայի տարածում … Read more

300 հազար ադրբեջանցիների մուտքը ՀՀ պետք է կանխենք. ընտրություններին ընդառաջ մեր ժողովրդի ապագայի համար ճակատագրական հայտարարությամբ (տեսանյութ)

Ընտրություններին ընդառաջ` կառավարության վերջին նիստը, մեր ժողովրդի ապագայի համար ճակատագրական հայտարարությամբ:

IRI-ի ու Գելափի հարցումների փոփոխման դինամիկայի վկայությունը ազգակործան պատուհասի խորացող հիստերիկ պահվածքն է. Գագիկ Մինասյան

ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը գրում է. «Հունիսի 7-ի ընտրությունների վերաբերյալ IRI-ի ու Գելափի իրականացրած հետազոտությունների արդյունքները ուսումնասիրելիս երկու հանգամանքի վրա հատուկ ուշադրություն պետք է դարձնել 1․ Հարցումն իրականացվել է մայիսի 5-11 ին, երբ քարզարշավը մեկնարկել է միայն մայիսի 8-ին։ Մինչդեռ Գելափի հարցումները կատարվել են մայիսի 20-21 ին։ 2․ Ըստ հրապարակման չկողմնորոշվածները կազմել են հարցվածների … Read more

8 միլիարդ դոլարով չեն իրականացրել գոնե մեկ խոշոր ծրագիր Երևանում․ գետինը չե՞ք մտնում․ Ռոբերտ Քոչարյան

«Ժողովուրդ ջան, ես կառաջարկեի մի փոքր մտավոր վարժանք կատարել և պատկերացնել, թե մենք 2021 թվականի մայիս ամսում ենք գտնվում։ Գնում է քարոզարշավ, և Նիկոլ Փաշինյանն ասում է հետևյալը․ «Ժողովուրդ ջան, ձեզ սիրում եմ, սրտիկներ աջ ու ձախ։ Ես անելու եմ ամեն ինչ, որ տրանսպորտը թանկանա, աղբահանության գները թանկանան, ձեր գույքահարկն այնքան բարձրանա, որ սեփական տներում … Read more

Արտահանող ձեռնարկությունները պետք է ստանան էական աջակցություն․ Արթուր Խաչատրյան 

Եթե հրաշքով Արգիշտին ևս մեկ անգամ այս կողմերով անցներ, կասեր՝ բա ես սե՞նց պետության հիմք դրեցի, այս ո՞ւմ այս երկիրը վստահեցիք, որ հիմա վեր ա կենում ու ասում՝ մոռացեք անցյալը, մոռացեք պատմությունը, բան չասեք, որ թուրքերի դուրը չգա, վիզներդ կախ պահեք, թե չէ փորձանք ա։ Չնայած հիմնական և, թերևս, միակ փորձանքը հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանն … Read more

Այս թիմի իշխանության գալու պարագայում լինելու է մեծ համաներում․ Նարեկ Մանթաշյան 

«Մի պահ պատկերացրեք մեր մանկության կամ պատանեկության կռիվներից մեկը․ եթե պետք լիներ դիմել որևէ ավագ եղբոր, դուք Նիկոլ Փաշինյանի՞ն կդիմեիք, թե՞ Ռոբերտ Քոչարյանին։ Եթե որևէ կոնֆլիկտ լուծելու համար բարիշացնող պետք լիներ, Նիկոլ Փաշինյա՞նն էր բարիշացնելու, թե՞ Ռոբերտ Քոչարյանը։ Եվ ուրեմն հունիսի 7-ին՝ համար 17-ին։ Քանի որ խոսեցինք բարիշեցնելու մասին, Էրեբունին նաև յուրահատուկ համայնք է, որտեղ … Read more

Ութ տարվա ընթացքում Մարտի 1-ի հետաքննությունը նույնիսկ 8 միլիմետր առաջ չի գնացել․ Խաչատրյան

«Մարտի մեկի համար պատասխան պետք է տան բոլորը, բայց ինքը ութ տարի է՝ իշխանության է, և այդ ութ տարվա ընթացքում Մարտի 1-ի հետաքննությունը նույնիսկ 8 միլիմետր առաջ չի գնացել։ Եվ ես իսկապես հարցեր ունեմ Նիկոլ Փաշինյանին․ ինչո՞ւ ութ տարվա ընթացքում՝ ունենալով իշխանություն, իր քննիչները, իր դատախազությունը չեն կարողացել որևէ առաջընթաց արձանագրել»,- այս մասին այսօր լրագրողների … Read more