Եվս մեկ ընտրատեղամասի քվեարկության արդյունքներ անվավեր են ճանաչվել – Live News

Թիվ 12 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն անվավեր է ճանաչել իր սպասարկման տարածքում գտնվող 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքները։ ԿԸՀ հաղորդմամբ, այս տեղամասում քվեարկության  օրը բացակայել է 8 համարի քվեաթերթիկը։ Թիվ 12/13 տեղամասի քվեարկության մասնակիցների թիվը՝ 809, որոշման համաձայն արձանագրվել է որպես անճշտությունների գումարային չափ։ Ընտրական տեղամասի արձանագրության մյուս արդյունքները, բացառությամբ անճշտությունների չափի, ըստ որոշման արձանագրվել են զրո։ Ընտրական … Read more

Ժամը 08։00-ի դրությամբ բացվել են բոլոր ընտրատեղամասերը

Այսօր՝ առավոտյան ժամը 08:00-ին, Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում բացվել են բոլոր ընտրատեղամասերը. մեկնարկել է համապետական ընտրությունների քվեարկությունը։ Քաղաքացիները հնարավորություն կունենան իրենց ընտրությունը կատարել և քաղաքացիական պարտքը մատուցել մինչև ժամը 20:00-ն, ինչից հետո ընտրատեղամասերը կփակվեն և կսկսվի ձայների հաշվարկը։

Ամեն մի ընտրող տեղամասում պետք է ստանա 18 քվեաթերթիկ. ԿԸՀ – Live News

Տեղամասում պետք է ստանաք ընդհանուր թվով 18 քվեաթերթիկ, որևէ համարի քվեաթերթիկ ստանալուց հրաժարվել չեք կարող։ Այս մասին տեղեկացնում են ԿԸՀ-ից: «Դուք ազատ եք ձեր կամքը դրսևորել քվեարկության խցիկի ներսում՝ գաղտնի, ինչպես և պահանջում է Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքը։ Հունիսի 7-ին գնացե՛ք տեղամասեր և հիշեք՝ ընտրությունների արդյունքները որոշողը ձեզնից յուրաքանչյուրն է»,- ասվում է ԿԸՀ-ի տարածած հաղորդագրությունում։

Ըստ գտնվելու վայրի ընտրատեղամասի ցուցակում ընդգրկվելու դիմումներն ընդունվում են մինչև մայիսի 26-ը

ՆԳՆ-ից հիշեցնում են, որ ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ դիմումներն ընդունվում են մինչև մայիսի 26-ը, ժամը՝ 14։00-ն։ «Դիմումները հնարավոր է ներկայացնել և՛ էլեկտրոնային, և՛ թղթային եղանակով։ Էլեկտրոնային դիմումները պետք է ապահովված լինեն էլեկտրոնային թվային ստորագրությամբ։ Այլ անձի անունից ներկայացվելու դեպքում դիմումատուն պարտավոր … Read more