Խուզարկում են Գյումրու ՀՅԴ գրասենյակը և մեր ընկերների բնակարանները․ Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը գրում է․ «Այս պահին խուզարկում են Գյումրու ՀՅԴ գրասենյակը և մեր ընկերների բնակարանները: Գործող վարչախմբի գործողությունները, հատկապես վերջին օրերին ընդդիմադիր շտաբերի բնականոն գործունեությունը խաթարելու ապօրինի փորձերը, վարչախմբի հուսահատ քայլեր են՝ ընտրողների կամքի և ընտրությունների արդյունքների վրա ազդելու: Ուստի կոչ ենք անում մեր բոլոր թիմակիցներին՝ անկախ ամեն ինչից շարունակել անխափան իրականացնել … Read more

Տպագրվել է ավելի քան 47 մլն քվեաթերթիկ. ԿԸՀ

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է, որ «Տիգրան Մեծ» տպարանում ավարտվել է Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի քվեաթերթիկների տպագրությունը: ԿԸՀ մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանի փոխանցմամբ՝ ընդհանուր տպագրվել է 47 միլիոն 310 հազար 768 քվեաթերթիկ՝ բոլոր մասնակից կուսակցությունների և դաշինքների համար։ Յուրաքանչյուր քաղաքական ուժի համար տպագրվել է 2 մլն 628 հազար 376 քվեաթերթիկ։ Այս քանակը … Read more

Ինչո՞ւ Արման Թաթոյանը մտավ քաղաքական պայքարի մեջ (տեսանյութ) – Live News

LIVEnews.am լրատվական կայք Tel.: +37412 73 73 73 E-mail: info@livenews.am Կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս, հղումը LIVEnews.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Privacy Policy YouTube Terms of Services YouTube API Services Terms of Service Google Privacy Policy Copyright © 2018-2023 Live News. All rights reserved.

Երբ որոշումը թողնում ես ուրիշներին, ուրիշներն են որոշում քո փոխարեն. ԿԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) այսօր նոր իրազեկող տեսահոլովակ է հրապարակել Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին ընդառաջ։ «Երբ որոշումը թողնում ես ուրիշներին, ուրիշներն են որոշում քո փոխարեն։ Եթե մասնակցում ես, դառնում է սովորություն, և հաղթահարում ես քո անտարբերությունը»,- ասվում է հոլովակում։ ԿԸՀ-ն հիշեցնում է, որ ժողովրդավարությունը սկսվում է մասնակցությունից, և յուրաքանչյուր քաղաքացու ձայնը վճռորոշ նշանակություն ունի պետության … Read more

ՄԻՊ աշխատակազմը նախապատրաստվում է խորհրդարանական ընտրություններին – Live News

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում անցկացվել են մասնագիտական քննարկումներ և վերապատրաստումներՀայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերջին շաբաթների ընթացքում իրականացվել է մասնագիտական վերապատրաստումների և աշխատանքային քննարկումների շարք՝ ուղղված ընտրական գործընթացների ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ ապահովմանը և Պաշտպանի մանդատի պատշաճ իրագործմանը։ Վերապատրաստումների ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ընտրական գործընթացներում Մարդու … Read more

Նիկոլ հայադավը հիմա էլ միրգ, բանջարեղեն, ծաղիկ աճեցնողներին և ՌԴ արտահանողներին է խաբում (տեսանյութ)

Սրիկայի համար կարևորը մինչև հունիսի 7-ը նրանց մոլորեցնելն է   Առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ընտրողները, ընդհանրապես, Հայաստանի բնակչությունն անհանգստացած է, որ Նիկոլ հայադավի և իր ոհմակի (չարախմբի) հակառուսական քաղաքականության հետևանքով մեր երկիրը շուտով կարող է զրկվել ռուսական գազից կամ այն ՌԴ-ից ստանալ քառապատկված գնով: Ավելին. դրան գումարվել է նաև տագնապը Հայաստանի ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ-ի) փակման … Read more

Կոչ ենք անում բոլոր արցախահայերին ակտիվորեն ներգրավվել ընտրական գործընթացում․ ՀԱԿ

Հայ Ազգային Կոնգրեսի ընտրական շտաբը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասված է. «Հարգելի՛ արցախցիներ, հայրենակիցնե՛ր, Վարչական դատարանի կայացրած վերջին որոշումները, որով Արցախից բռնահանված և այսօր Հայաստանի Հանրապետությունում բնակվող մեր հայրենակիցներին հնարավորություն է տրվում մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին, կարևորագույն իրավական նշանակություն ունեն։ Սա ոչ միայն արդարության վերականգնում է, այլև քայլ՝ մեր հասարակության համախմբման և պետականության ամրապնդման ճանապարհին։ Փաստացի արձանագրենք, որ Արցախի մեր հայրենակիցներն … Read more

Պետության գործառույթը պետք է լինի տարածքների համաչափ զարգացումը․ Ռոբերտ Քոչարյան

«16 միլիոն դրամի ծրագիրն անպայման շարունակվելու է։ Ավելին ասեմ՝ այն, ինչ այսօր տեղի է ունենում Երևանում շինարարության ոլորտում, երկարաժամկետ առումով լավ տեղ չի տանելու, որովհետև մասնավոր հատվածը կենտրոնացել է Երևանում, և այդ տեմպերով շինարարությունը, կարծես, նպաստում է շրջանների դատարկվելուն։ Պետության գործառույթը պետք է լինի տարածքների համաչափ զարգացումը։ Այսօր դա ընդհանրապես չի արվում»,- այս մասին այսօր՝ հունիսի … Read more

Այս իշխանությանը ձեռնտու չէ, որ հեղինակություն ունեցող մարդիկ Բաքվի բանտերից վերադառնան․ Ռոբերտ Քոչարյան 

Հայաստանի գործող իշխանություններին ձեռնտու չէ Ադրբեջանում գտնվող գերիների վերադարձը։ Այս մասին Նոյեմբերյանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։ Երկրորդ նախագահը վստահություն է հայտնել, որ իշխանությունները չեն զբաղվում այդ հարցով, քանի որ նրանց ձեռնտու չէ հեղինակություն ունեցող մարդկանց վերադարձը, հատկապես՝ ընտրություններից առաջ։ «Հնարավոր է, որ իշխանությունները դա անում են … Read more

Մենք ոչինչ չենք սկսելու զրոյական կետից․ դա է արդյունավետ կառավարման տրամաբանությունը․ Ռոբերտ Քոչարյան 

«Սովորաբար կան բառեր, որոնք արտաբերելիս ինչ-որ պատկեր ես տեսնում, ինչ-որ բանի հետ ես կապում այդ բառը։ Օրինակ՝ եթե ասում ես «սար», ինձ համար առաջին հերթին Արարատն է գալիս աչքիս առաջ։ Եթե ասում ես «լիճ», երևի յուրաքանչյուր հայի մտքում առաջինը Սևանն է հայտնվում։ Եթե ասում ես «կզած առաջնորդ», «հող հանձնող», «պարտվող»՝ ո՞ւմ պատկերն է գալիս։ Հիմա մենք … Read more