Պետության գործառույթը պետք է լինի տարածքների համաչափ զարգացումը․ Ռոբերտ Քոչարյան

«16 միլիոն դրամի ծրագիրն անպայման շարունակվելու է։

Ավելին ասեմ՝ այն, ինչ այսօր տեղի է ունենում Երևանում շինարարության ոլորտում, երկարաժամկետ առումով լավ տեղ չի տանելու, որովհետև մասնավոր հատվածը կենտրոնացել է Երևանում, և այդ տեմպերով շինարարությունը, կարծես, նպաստում է շրջանների դատարկվելուն։

Պետության գործառույթը պետք է լինի տարածքների համաչափ զարգացումը։

Այսօր դա ընդհանրապես չի արվում»,- այս մասին այսօր՝ հունիսի 2-ին, Նոյեմբերյանում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment