Ընդդիմությունն ահազանգում է ճնշումների մասին, ՔՊ-ն «շատ լավ» է գնահատում ընտրությունների ընթացքը

Ընդդիմադիրները ահազանգում են ճնշումների ու ձերբակալությունների մասին, ՔՊ-ն, մինչդեռ, ընդհանուր առմամբ շատ լավ է գնահատում ընտրությունների ընթացքը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանցքային մրցակից, «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը, ով 6 ամիս է տնային կալանքում է, և ընտրելու եկավ իրավապահների ուղեկցությամբ, քվեարկությունից առաջ ռուսական լրատվամիջոցի հարցին ի պատասխան հայտարարեց, որ այսօր էլ իրենց աջակիցների ձերբակալությունները շարունակվել … Read more

Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ քննչական կոմիտեում ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն՝ «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձ Ա.Հ.-ն մի խումբ անձանց ուղղորդել է ընտրել տվյալ համարի ներքո հանդես եկող կուսակցությանը: Ա.Հ.-ն հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից ձերբակալվել է: ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 210-րդ … Read more

«Քոչարի» կուսակցության վարչապետի թեկնածուն ակնկալում է անցնել ԱԺ

«Քոչարի» ազգային վերածնունդ և ազգի զարթոնք կուսակցության վարչապետի թեկնածու Արտակ Սարգսյանը ակնկալում է անցնել ԱԺ ու «պայքարել ժողովրդի համար»: Քվեարկությունից հետո նա հույս է հայտնել, որ «մեր ազգը էս ընտրությունով ցույց ա տալու, թե որ ուժերն էլ ընդհանրապես իրավունք չունեն ներգրավված լինել քաղաքական պայքարի մեջ»։

Մենք խորհրդարան գնալու ենք իբրև իշխանություն. Իշխան Սաղաթելյան

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արծվիկ Մինասյանը պնդում է՝ մի շարք խախտումներ են արձանագրել՝ բաց քվեարկության, ուղղորդվող կամ վերահսկելի քվեարկության բազմաթիվ դեպքեր, այս առնչությամբ հաղորդումներ են ներկայացրել ԿԸՀ և դատախազություն, որտեղից դեռևս արձագանք չկա։ Դաշինքից պնդում են նաև վարչական ռեսուրսի չարաշահման մասին։ Պատգամավորի թեկնածու Ագնեսա Խամոյանը որպես վարչական ռեսուրսի չարաշահման օրինակ նշեց՝ Հանրային հեռուստաընկերությունը մոտ 40 … Read more

Քվեարկեցի հանուն անկախ, ժողովրդավար և առաջադեմ աշխարհի անբաժանելի մասը դարձած Հայաստանի․ Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածու Արամ Սարգսյանն իր քաղաքացիական պարտքն է կատարել Արարատ գյուղում։ ՀՀ նախկին վարչապետն ու Ազգային ժողովի նախկին պատգամավորը քվեարկել է Վազգեն Սարգսյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում տեղակայված 13/31 ընտրատեղամասում ։ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում նշել է, որ ընտրություն է կատարել հանուն անկախ, ժողովրդավար ու առաջադեմ աշխարհի մաս կազմող Հայաստանի։

Ժամը 17-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 48.92 տոկոսը

Ժամը 17-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 1 միլիոն 224 հազար 957 մարդ կամ ընտրողների 48.92 տոկոսը, հաղորդում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: 2021-ին այս ժամին մասնակցել էր 989 հազար 972 մարդ կամ 38.17 տոկոսը: Այսօր Հայաստանը նոր խորհրդարան է ընտրում: Ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն ու 2 դաշինք: Հոդվածը կարող եք գտնել հետևյալ … Read more

Ընտրողների մասնակցությունը ժամը 17:00-ի դրությամբ կազմել է  48.92 %

Ըստ Երեւանի եւ մարզերի մասնակցության պատկերը ժամը 17։00-ին այսպիսին է. Երեւան՝ 48.52% Արագածոտն՝ 51.13% Արարատ՝ 48.43% Արմավիր՝ 44.80% Գեղարքունիք՝ 46.86% Լոռի՝ 49.77% Կոտայք՝ 51.01% Շիրակ՝ 46.23% Սյունիք՝ 55.36% Վայոց ձոր՝ 54.15% Տավուշ՝ 53.27%

57 ահազանգ, 14 ձերբակալված. ընտրությունների ընթացքը՝ ըստ ՆԳՆ-ի

Հունիսի 7-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին և 87-67 թեժ գծին ստացվել է 57 ահազանգ, հայտնում են ՆԳ նախարարությունից։ Արձանագրվել է կրկնաքվեարկության՝ 19, քվեարկության գաղտնիության խախտման՝ 15, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու՝ 2, ընտրակաշառք տալու՝ 1 և ընտրատեղամասում սառը զենք կրելու 1 դեպք, որոնցով կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ձերբակալվել է … Read more

«Հայաստան» դաշինքը իշխանությանը մեղադրում է շտաբների գործունեությունը կազմալուծելու մեջ

«Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբում հրավիրված ասուլիսում նշվել է, որ «ընտրությունները սկսելուց առաջ և ամբողջ օրվա ընթացքում մինչև այս պահը՝ գործող վարչախումբը լայնածավալ ռեպրեսիաներ է սկսել ընդդիմադիր քաղաքական միավորների և մասնավորապես նաև «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբների պատասխանատուների, ակտիվների, համակիրների նկատմամբ»։ Իշխան Սաղաթելյանը նշել է, որ նպատակը շտաբների գործունեությունը կազմալուծելն ու խոչընդոտելն է։ Երկրորդ արձանագրումը, որ արել է նա, … Read more

Հայաստանի քարտեզը վարչապետի պիջակին. ԿԸՀ-ից պարզաբանում են՝ քարոզչական նյութերի օգտագործումն ընտրողների կողմից խախտում չէ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովից խախտում չեն համարում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընտրատեղամաս է գնացել Հայաստանի քարտեզը պիջակին ամրացրած: Ընտրական հանձնաժողովի անդամ Սիլվա Մարկոսյանի խոսքով՝ քարոզչական նյութերի օգտագործումն ընտրողների կողմից խախտում չէ, իսկ ընտրատեղամասում գտնվելու իրավունք ունեցողների դեպքում միանշանակ խախտում է: «Քարոզչական նյութերի վերաբերյալ մենք շատ խիստ ենք վերաբերվում, երբ դրանք կրում են տեղամասում գտնվելու իրավունք ունեցող … Read more