«Հիմա հենց այն պահն է, որ ԵՄ-ն իրական աջակցություն ցուցաբերի Հայաստանին». Փաշինյանին շնորհավորել է Զելենսկին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհավորել է Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առիթով:

«Շնորհավորում եմ Հայաստանին ժողովրդավարական և ազատ ընտրություններ անցկացնելու, իսկ Նիկոլ Փաշինյանին՝ հաղթանակի առիթով։ Սա նաև հաղթանակ է Հայաստանի ինքնիշխանության, ձեր անկախության և ձեր ընտրած ձևով ապրելու ձեր իրավունքի համար։ Մաղթում ենք ձեզ հաջողություններ», – X-ում գրել է Ուկրաինայի նախագահը:

«Ուկրաինան պատրաստ է ընդլայնել մեր համագործակցությունը, և հիմա հենց այն պահն է, որ Եվրամիությունն իրական աջակցություն ցուցաբերի Հայաստանին և անի անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի մարդիկ զգան, որ իրենց կյանքն ավելի լավն է Եվրոպայի հետ իրենց հարաբերությունների շնորհիվ։ Սա քննություն է Եվրամիության համար։ Կարևոր է չկորցնել ժամանակը կամ բաց չթողնել հնարավորությունները», – ընդգծել է Զելենսկին:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում

Leave a Comment