Հիմա արձակուրդը կրկնակի հաճելի կլինի. Սպերցյան — Armsport.am

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» ավագ և կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ՌՊԼ-ի 18-րդ տուրում ԲԿՄԱ-ի դեմ տարած հաղթանակից (3-2) հետո գրառում է կատարել։ «Գումարած երեք միավոր։ Մրցաշրջանի առաջին հատվածն ավարտում ենք առաջին տեղում։ Հիմա արձակուրդը կրկնակի հաճելի կլինի։ Շատ շնորհակալություն թիմակիցներիս այս արդյունքի համար և, իհարկե, ձեզ, սիրելի երկրպագուներ», — հաղթական խաղից հետո գրել է Սպերցյանը … Read more

🎥 Սպերցյանն օգնում է Կրասնոդարին հաղթել ԲԿՄԱ-ին և ձմեռային դադարի գնալ որպես առաջատար

Կիրակի՝ դեկտեմբերի 7-ին, կայացած «Կրասնոդար» — ԲԿՄԱ և «Բալթիկա» — «Կռիլյա Սովետով» հանդիպումներով ավարտվեց Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) 18-րդ տուրը։ Տուրի կենտրոնական խաղում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ 3։2 հաշվով հաղթանակ տարավ ԲԿՄԱ-ի նկատմամբ։ Տանտերերի կազմում գոլերով աչքի ընկան Ջոն Կորդոբան, Վիկտոր Սան և Բատչին, իսկ բանակայինների կազմում՝ Մոյզեսն ու Մատեուս Ալվեսը։ Հանդիպման 68-րդ րոպեին Մոյզեսը … Read more

🎥 Հասարակ պատանուց մինչև թիմի ավագ․ Կրասնոդարը Սպերցյանին նվիրված տեսանյութ է պատրաստել

Ռուսիաստանի գործող չեմպիոն «Կրասնոդարի» մամուլի ծառայությունը տեսանյութ է պատրաստել՝ նվիրված թիմի և Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի անցած ճանապարհին։ Տեսանյութում ներկայացվում է, թե ինչպես է հայ ֆուտբոլիստը սկսում իր օրն ու անցկացնում մարզումային գործընթացները ռուսական ակումբի կազմում։ «Տասը տարի առաջ մենք նկարահանել էինք «Մեկ օր կյանքից» ֆիլմը՝ մեր ակադեմիայի սաներից մեկի մասնակցությամբ։ Այն … Read more

Նա լավագույն հարձակվողն է, որի հետ ես երբևէ խաղացել եմ․ Սպերցյան — Armsport.am

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան, թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը նշել է լավագույն հարձակվողին, որի հետ երբևէ խաղացել է։ «Կորդոբան լավագույն հարձակվողն է, որի հետ ես երբևէ խաղացել եմ։ Իմ կարիերան սկսվել է նրա հետ «Կրասնոդարում», այնպես որ՝ նրան էլ կընտրեմ որպես լավագույնը», – Սպերցյանի խոսքերն է փոխանցում Советский Спорт-ը։ Կորդոբան սահմանել է ակումբային նոր … Read more

Էդուարդ Սպերցյանը ՌՊԼ-ի վերջին հինգ մրցաշրջանների ամենաարդյունավետ խաղացողն է

01 Դեկտեմբերի 2025, 23:26 «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ռեկորդ է սահմանել՝ մեկ մրցաշրջանում Ռուսաստանի Պրեմիեր լիգայում անկյունային և տուգանային հարվածներից կատարած արդյունավետ փոխանցումների քանակով։ Այս մասին հայտնում է «Opta Sports» վիճակագրական պորտալը։ Վիճակագրությունը վարվում է 2009 թվականից։ Նա «Կռիլյա Սովետով»-ի հետ խաղում անկյունայինից 7-րդ գոլային փոխանցումն է կատարել։ Սպերցյանը նաև ՌՊԼ-ի վերջին 5 … Read more

Գուցե դա նրան վիճակված է, գուցե՝ ոչ. Յուրչենկոն խոսել է Սպերցյանի ապագայի վերաբերյալ

Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Դավիթ Յուրչենկոն մեկնաբանել է «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի խաղը։ Նախկին ֆուտբոլիստը նաև գնահատել է հայ ֆուտբոլիստի՝ եվրոպական լիգաներում կարիերան շարունակելու հեռանկարները։ «Սպերցյանը ոսկե տղա է և տաղանդ։ Նա գնում է իր սեփական ճանապարհով։ Գուցե նրան վիճակված է խաղալ Եվրոպայում, գուցե՝ ոչ։ Էդիկը պարզ միտք ունի։ Նա մտածում է ոչ միայն իր … Read more

Սպերցյանը բացառիկ ռեկորդ է սահմանել ՌՊԼ-ում — Armsport.am

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ 5:0 հաշվով ջախջախեց «Կռիլյա Սովետովին»։ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանն այդ խաղում դարձավ դուբլի և գոլային փոխանցման հեղինակ՝ սահմանելով ՌՊԼ-ի նոր ռեկորդ՝ դառնալով առաջատարը ստանդարտ խաղարկումներից կատարած գոլային փոխանցումների քանակով։ Opta Sports Telegram-յան ալիքի տվյալներով՝ Սպերցյանի անկյունայինից փոխանցումը «Կռիլյա Սովետովի» դեմ խաղում նրա յոթերորդ գոլային … Read more