Նա լավագույն հարձակվողն է, որի հետ ես երբևէ խաղացել եմ․ Սպերցյան — Armsport.am

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան, թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը նշել է լավագույն հարձակվողին, որի հետ երբևէ խաղացել է։

«Կորդոբան լավագույն հարձակվողն է, որի հետ ես երբևէ խաղացել եմ։ Իմ կարիերան սկսվել է նրա հետ «Կրասնոդարում», այնպես որ՝ նրան էլ կընտրեմ որպես լավագույնը», – Սպերցյանի խոսքերն է փոխանցում Советский Спорт-ը։

Կորդոբան սահմանել է ակումբային նոր ռեկորդ՝ խփած գոլերի քանակով։ Պատմական իրադարձությունը տեղի է ունեցել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում։ «Կրասնոդարը» մրցել է «Կռիլյա Սովետովի» հետ և հաղթել 5-0 հաշվով։ Հարձակվողը խփել է գոլերից մեկը, որը դարձել է նրա 69-րդ Treffer-ը «Ցուլերի» կազմում՝ թույլ տալով գերազանցել Ֆյոդոր Սմոլովի ռեկորդը։ Այսպիսով, Ջոն Կորդոբան դարձել է «Կրասնոդարի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն։

Ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը ռուսական ակումբի կազմում մասնակցել է 24 հանդիպման՝ դառնալով 9 գոլի ու 12 գոլային փոխանցման հեղինակ։

Leave a Comment