Համաշխարհային օպերային աստղը՝ իր երևանյան հայտագրի, իմիջի, երկու մշակույթներ կրելու, երգացանկում սակավ հայ հեղինակներ ունենալու և բարեգործության մասին

«Համաշխարհային օպերային աստղ» կամ «համաշխարհային սոպրանո». այսպես են ներկայացվում այն երգիչները, որոնք ճանաչված են միջազգային մակարդակով, հանդես են գալիս ամենահեղինակավոր բեմերում՝ օրինակ՝ Վիեննայի օպերա, Մետրոպոլիտեն օպերա, Լա Սկալա, Քովենթ Գարդեն և այլն, աշխատում են համաշխարհային մակարդակի դիրիժորների ու ռեժիսորների հետ, և մասնագիտական շրջանակները նրանց գնահատում են որպես օպերային արվեստի բարձրակարգ, բացառիկ կատարողներ։ Երեկ լիտվացի նման … Read more

Երևանի օպերային թատրոնում ավելի քան քառորդ դար խաղացանկային՝ Խաչատրյանի «Գայանեում» առաջին անգամ հանդես կգա այլազգի բալետի արտիստ

Երևանի օպերային թատրոնում ավելի քան քառորդ դար խաղացանկային՝ Խաչատրյանի «Գայանեում» առաջին անգամ հանդես կգա այլազգի բալետի արտիստ, որը համոզված է, թե իր մարմնի կառուցվածքն ու դերասանական հմտությունները լրացնում են միմյանց, հնարավորություն ընձեռելով հանդես գալ որպես մոդել, նաև թատրոնի և կինոյի դերասան: Բոլոր ժամանակներում և բոլոր թատրոնների խաղացանկում, ոչ հաճախ, բայց եղել են և այսօր էլ … Read more

«Հիմնովին և որակով վերանորոգվել ու շահագործման է հանձնվել Ստեփանավանի մշակույթի պալատը, որին կից ներկայումս ձևավորվել է նոր թատերախումբ»

Aravot.am-ի տեղեկություններով, շատ շուտով, տասնամյակների լռությունից հետո կբացվի Ստեփանավանի քաղաքային թատրոնի վարագույրը՝ Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատի իսկապես հոյակերտ դահլիճում: Հիշեցնենք, որ ինչպես տեղեկացրել էինք, վերջերս Երևանի օպերային թատրոնը հիշյալ մշակույթի պալատի բակում մեկնարկեց իր 93-րդ թատերաշրջանը «ԱՐԵՆԱ ԼՈՌԻ» արվեստի միջազգային փառատոնի շրջանակում: Հիմա անդրադառնանք քաղաքային թատրոնի վերաբացմանը: Տեսնելով ստեփանավանցիների աննկարագրելի մեծ ոգևորությունը կայացած օպերային … Read more

«Արենա Լոռի» արվեստի միջազգային փառատոնը տասը նախագծերով կշարունակվի մինչև ընթացիկ թատերաշրջանի ավարտը

Ստեփանավանում մեկնարկած, երկու օրերին մոտ 5000 հանդիսատեսով կայացած «Արենա Լոռի» արվեստի միջազգային փառատոնը կունենա շարունակություն մեկ տարվա կտրվածքով, ոչ միայն ներկայացումների ձևաչափով Ինչպես տեղեկացրել էր Aravot.am-ը, Երևանի օպերային թատրոնն առաջին անգամ իր և 93-րդ թատերաշրջանը, և «Արենա Լոռի» արվեստի միջազգային փառատոնի մեկնարկը ազդարարեց օգոստոսի 28-29-ին «Դիմակահանդես» և «Անուշ» ներկայացումներով, Ստեփանավանի Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատի … Read more

«Պատրանք, թե իրականություն». Օպերան իր թատերաշրջանը և առաջին միջազգային փառատոնը մեկնարկում է մարզում

Փառատոներն ինչպես աշխարհում, այնպես էլ մեզանում, աչքի են ընկնում իրենց ինքնատիպությամբ: Եվ ահա մի փառատոնի, այն էլ միջազգային, սկիզբ է դնում Երևանի օպերային թատրոնը: Վերջինիս ֆեյսբուքյան էջից օրերս տեղեկացանք (մեջբերում ենք առանց միջամտության) Սիրելի՛ հանդիսատես, Օպերային թատրոնը մեկնարկում է իր 93-րդ թատերաշրջանը «ԱՐԵՆԱ ԼՈՌԻ» արվեստի միջազգային փառատոնի շրջանակում Այս տարի Օպերային թատրոնի նոր թատերաշրջանի բացումը … Read more