Չնայած Վաշինգտոնում տեղի ունեցած միջադեպի, մեկնարկում է Մեծ Բրիտանիայի թագավորի պետական այցն ԱՄՆ

Բուքինգհեմյան պալատը հայտարարել է, որ չնայած Վաշինգտոնում տեղի ունեցած միջադեպի, որի ընթացքում տղամարդը կրակ էր բացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա վարչակազմի մասնակցությամբ ընթրիքի ժամանակ, Մեծ Բրիտանիայի Չարլզ III թագավորի պետական ​​այցը Միացյալ Նահանգներ տեղի կունենա ըստ նախատեսվածի։ BBC-ն գրում է, որ ​​այցը, որը կմեկնարկի ապրիլի 27-ին, տեղի է ունենում անգլո-ամերիկյան հարաբերություններում լուրջ ճգնաժամի … Read more

Պենտագոնը ցանկանում է հեռացնել Իսպանիային ՆԱՏՕ-ից և պատժել մյուս դաշնակիցներին

Պենտագոնի ծառայողները քննարկում են ՆԱՏՕ-ի դաշնակիցներին պատժելու տարբերակները՝ Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին օգնելու պատրաստակամություն չցուցաբերելու համար։ Առաջարկվող տարբերակների թվում նշվում են Իսպանիայի անդամակցության կասեցումը ՆԱՏՕ-ին և Վաշինգտոնի դիրքորոշման վերանայումը Ֆոլկլենդյան (Մալվինյան) կղզիների հարցում: Այս մասին գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։ Ըստ նրա տվյալների՝ նման գաղափարներ են շարադրված մի գրության մեջ, որը տարածվել է բարձրաստիճան … Read more

ԵՄ գագաթնաժողովները դարձել են անարդյունավետ. ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար

ԵՄ գագաթնաժողովները դարձել են անարդյունավետ, քանի որ դրանց մասնակիցներն ի վիճակի չեն ընդունել անհրաժեշտ որոշումներ ճգնաժամային իրավիճակներում: Նման կարծիք է հայտնել ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Politico-ին: «Եվրոպան այսօր գտնվում է մշտական ճգնաժամի մեջ, իսկ որոշումների կայացման ճարտարապետությունը պարզապես դրա համար նախատեսված չէր»,- նշել է Հյուսիսատլանտյան դաշինքի … Read more

Ադրբեջանը շատ հուսալի էներգետիկ գործընկեր է Եվրամիության երկրների համար. Կայա Կալլաս

Անհրաժեշտ է ամրապնդել կապերը Ադրբեջանի հետ էնեգետիկայի ոլորտում, ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասը։ «Մենք պետք է ավելի շատ աշխատենք և ամրապնդենք մեր կապերը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, ինչպիսիք են էներգետիկան և առևտուրը։ Ադրբեջանը շատ հուսալի էներգետիկ գործընկեր է Եվրամիության երկրների համար։ Եվ, իհարկե, … Read more

Եվրամիության 26 երկիր պատրաստ է աջակցել Վրաստանի դեմ պատժամիջոցների կիրառմանը. Եվրոպական դիվանագիտության ղեկավար

Եվրամիության 26 երկիր պատրաստ է աջակցել Վրաստանի դեմ պատժամիջոցների կիրառմանը: Այս մասին արտաքին գործերի նախարարների հանդիպման արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։  Լրագրողը Կալլասին հարցրել է Վրաստանի դեմ թիրախային պատժամիջոցներ սահմանելու հնարավորության մասին։ Նա հաստատել է, որ ընդհանուր տրամադրվածություն կա։ «Ընդհանուր տրամադրվածությունն այնպիսին է, որ եթե մենք պնդեինք պատժամիջոցների հարցում, օրինակ՝ … Read more

Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն – Live News

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 77 կգ քաշայինների եզրափակչում Ամոյանն առավելության է հասել Վրաստանի ներկայացուցիչ Ռամազ Զոիձեի նկատմամբ: Հայ ըմբիշ Մալխաս Ամոյանը հռչակվել է Եվրոպայի հնգակի չեմպիոն։

Ըմբիշ Կարեն Ասլանյանը` ԵԱ-ի բրոնզե մեդալակիր – Live News

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ 63 կգ քաշային Կարեն Ասլանյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող Եվրոպայի առաջնության 63 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշների պայքարում Ասլանյանը մրցեց Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովի հետ: Հայ ըմբիշը արագ հաջողության հասավ` հաղթելով 11:0 հաշվով: Ավելի ուշ ոսկե մեդալի համար կմրցի Եվրոպայի քառակի չեմպիոն … Read more

Մադյարը հնարավոր է համարել Նեթանյահուի ձերբակալումը Հունգարիա այցելության դեպքում

«Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարը, որն ընտրություններում հաղթանակից հետո շուտով կդառնա Հունգարիայի վարչապետ, հնարավոր է համարել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ձերբակալումը նրա՝  Հունգարիա այցելության դեպքում: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին նա հայտարարել է Բուդապեշտում կայացած մամուլի ասուլիսում: Պատասխանելով հարցին՝ արդյոք Իսրայելի վարչապետը կձերբակալվի, եթե այցելի Հունգարիա, Մադյարը նշել է, որ իր կառավարությունը մտադիր … Read more

Նիկոլը պետք է թռնի հայ ժողովրդի ձեռամբ, ոչ թե գեոպոլիտիկ փոփոխություններով․ Արմեն Աշոտյան (տեսանյութ)

Նիկոլը պետք է թռնի հայ ժողովրդի ձեռամբ, ոչ թե գեոպոլիտիկ փոփոխություններով․ Արմեն Աշոտյան (տեսանյութ) – Live News Skip to content Որոնում Լրահոս Արխիվ Արխիվ Select Month April 2026 March 2026 February 2026 January 2026 December 2025 November 2025 October 2025 September 2025 August 2025 … Read more

ՀՀ ընդդիմությունը չունի գեոպոլիտիկ հովանավոր, Նիկոլը՝ ունի․ Արմեն Աշոտյան (տեսանյութ)

ՀՀ ընդդիմությունը չունի գեոպոլիտիկ հովանավոր, Նիկոլը՝ ունի․ Արմեն Աշոտյան (տեսանյութ) – Live News Skip to content Որոնում Լրահոս Արխիվ Արխիվ Select Month April 2026 March 2026 February 2026 January 2026 December 2025 November 2025 October 2025 September 2025 August 2025 July 2025 June 2025 … Read more