Ըմբիշ Կարեն Ասլանյանը` ԵԱ-ի բրոնզե մեդալակիր – Live News

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ 63 կգ քաշային Կարեն Ասլանյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող Եվրոպայի առաջնության 63 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշների պայքարում Ասլանյանը մրցեց Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովի հետ: Հայ ըմբիշը արագ հաջողության հասավ` հաղթելով 11:0 հաշվով:

Ավելի ուշ ոսկե մեդալի համար կմրցի Եվրոպայի քառակի չեմպիոն Մալխաս Ամոյանը:

Leave a Comment