Կամո Ցուցուլյանը նշանակվել է ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ընդունել , որի համաձայն Կամո Ցուցուլյանը նշանակվել է ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ։ Որոշման մեջ ասվում է․ Ղեկավարվելով «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով, «Հանրային ծառայության մասին» օրենքի    9-րդ հոդվածի 7-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Կամո Ցուցուլյանին նշանակել … Read more

Վճռաբեկ դատարանը նախադեպային որոշում է կայացրել

ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատը նախադեպային դիրքորոշմամբ անդրադարձել է հողամասերին առնչվող վարչական վարույթում վարչական ակտ չընդունվելուն։ Iravaban.net-ը այս մասին տեղեկանում է Վճռաբեկ դատարանից։ ՀՀ Վճռաբեկ դատարանը, թիվ ՎԴ/11705/05/21 վարչական գործով Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում, անդրադարձել է հետևյալ իրավական հարցադրումներին.  հողամասը սեփականության իրավունքով ձեռք բերելու նախապատվության իրավունք տրամադրելու վերաբերյալ դիմումի հիման … Read more

Միքայել Աջապահյանը առողջական վիճակից ելնելով չի մասնակցել դատական նիստին․ նիստը հետաձգվել է

Վերաքննիչ քրեական դատարանում  հունվարի 13-ին, դռնբաց դատական նիստով քննության էր առնվում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2025 թվականի հոկտեմբերի 3-ի դատավճռի դեմ մեղադրյալ Գևորգ (Միքայել)  Աջապահյանի (Միքայել սրբազան) պաշտպանների կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի, ինչպես նաև  ՀՀ գլխավոր դատախազության Սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերի վարչության պետի … Read more

Արմեն Սաքապետոյանի ներկայացուցիչները հիմնազուրկ են համարում փոփոխված հայցապահանջի որոշ կետեր․ հայցվորը կրկին հստակ տվյալներ չներկայացրեց

Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում,  նախագահությամբ Լիլի  Դրմեյանի, հունվարի 9-ին դռնբաց նախնական դատական նիստում շարունակվեց Արմեն Սաքապետոյանի՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատական նիստը։  Iravaban.net֊ի փոխանցմամբ դատական նիստին ներկա էին հայցվոր Գլխավոր դատախազության ներկայացուցիչներ Դավիթ Մեյրոյանը, Կառլեն Ափինյանը,  պատասխանող Արմեն Սաքապետոյանը, վերջինիս ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը, ինչպես նաև պատասխանողներ Արմեն Սաքապետոյանի, Մարիաննա Մկրտչյանի և Հայկ … Read more

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի խնդիրները և զարգացման հեռանկարները

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման համակարգի լավարկումը օրակարգային հարց է դարձել Հայաստանի Հանրապետությունում։ Այն ներառված է ՀՀ 2023-2026 թթ Հակակոռուպցիոն ռազմավարության մեջ։ Թեմայի մասին՝ «Իրավական շաբաթի» շուրջ զրուցել ենք Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի գլխավոր քարտուղար, Հայաստանի հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ Կարեն Զադոյանի և «ԼԵԳԱԼԻՍՏ» փաստաբանական ընկերության համահիմնադիր, փաստաբան Հաբեթ Մարտիրոսյանի հետ։

Նախատոնական առօրյան ուսումնական զորամասում

Նոր տարին ուսումնական զորամասում մեկնարկում է մթնոլորտի փոփոխությամբ, տոնական լույսերն ու փոքրիկ զարդարանքները լցնում են զորամասը, իսկ տղաները անմասն չեն մնում այդ աշխատանքներից, սեփական ձեռքերով ոճավորելով շրջակայքը։ Այս օրերին ուսումնական զորամասում տոնական տրամադրությունն ու ուսումնական առօրյան հետաքրքիր համադրություն են ստեղծում, զինծառայողները զարդարում են զորամասը, զուգահեռաբար պատրաստվելով առաջիկա քննություններին։ Արայիկ Զեյնալյան Զորակոչվելուց առաջ ընդունվել եմ … Read more