Դեպի ԵՄ ձգտող ՀՀ իշխանության քայլերը հակասում են Մոսկվայի մասին Երևանի հայտարարություններին․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի հետ կապերի պահպանման և զարգացման կարևորության մասին Հայաստանի իշխանությունների հայտարարությունները չեն համընկնում հանրապետության ղեկավարության գործողությունների հետ, որը ձգտում է անդամակցել ԵՄ-ին, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում։ «Մենք լսում ենք հայ պաշտոնյաների հայտարարությունները Մոսկվայի՝ որպես գործընկերոջ կարևորության և Երևանի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները պահպանելու և զարգացնելու մտադրության մասին։ … Read more

ՆԱՏՕ-ի և ԵՄ անդամ երկրները պատրաստվում են Ռուսաստանի հետ բախման. Գրուշկո

ՆԱՏՕ-ի և ԵՄ անդամ երկրները պատրաստվում են Ռուսաստանի հետ բախման։ Այս մասին Известия-ին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։ «Եթե նայենք քաղաքականության էությանը, գործողություններին, առաջնահերթություններին, որոնք ձևակերպում են ՆԱՏՕ-ի և ԵՄ անդամ երկրները (իսկ նրանց միջև ռազմական տեսանկյունից տարբերությունն արդեն փոքր է, նկատի ունեմ՝ ագրեսիվ նկրտումները ՌԴ-ի նկատմամբ), նրանց գլխավոր խնդիրն է՝ հասնել Ռուսաստանի ռազմավարական … Read more

Եվրոպական Միության տնտեսական անկումն անխուսափելի է․ Euractiv

Եվրոպական Միության, մասնավորապես՝ Գերմանիայի տնտեսական անկումը անխուսափելի է, իսկ դաշինքի ներսում մասնատումը անկասելի է, ըստ Euractiv-ի, քանի որ ներկայիս եվրոպացի առաջնորդներին պակասում է ինչպես ներքին աջակցությունը, այնպես էլ քաղաքական քաջությունը։ Հրապարակումը նշում է, որ վերջին տարիներին ԵՄ-ի բաժինը համաշխարհային արտադրանքի մեջ նվազում է։ Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով՝ ԵՄ բոլոր 27 երկրների համակցված բաժինը համաշխարհային արտադրանքի … Read more

Եթե քո քաղաքականությունը չփոխվի, ուրեմն Ռուսաստանի դիրքորոշումը մնալու է նույնը. Ռոբերտ Քոչարյան 

  «Փորձենք Ռուսաստանի աչքով նայել այս իրավիճակին: Հիմա կան քաղաքական ուժեր, որոնք համարում են, որ Ռուսաստանի հետ պետք է ունենալ լավ հարաբերություններ: Եվ ես չեմ ընդունում բառը՝ ռուսամետ, ոչ ռուսամետ, արևմտամետ: Հայաստանի շահերից է բխում, պետական շահերի, հայ ժողովրդի շահերից է բխում ունենալ լավ հարաբերություններ: Համենայն դեպս, քանի անգամ ասել ենք, որ Ռուսաստան-Արևմուտք լարված հարաբերությունների … Read more

Որքա՞ն է ծախսվել ՀՀ բյուջեից եվրոպացիների հակառուսական միջոցառումների համար

Yerkir.am-ը դեռևս մայիսի 4-ին գրավոր հարցում էր ուղարկել վարչապետի աշխատակազմ՝ խնդրելով սպառիչ տվյալներ տրամադրել առ այն, թե որքա՞ն գումար է ՀՀ կառավարությունը ծախսել  պետական բյուջեից Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պետական այցի, Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովիև ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի վրա։ Խնդրել էինք ներկայացնել կատարված ծախսերի մանրամասն բացվածքը, որը կներառի հյուրանոցների, ռեստորանների, նվերների և այլնի համար վճարված գումարները։ … Read more

ԵՄ-ն Հայաստանին հատկացրել է 34 միլիոն եվրո՝ առևտրի սահմանափակումները մեղմելու համար

Այսօր Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին հատկացրել է 34 միլիոն եվրո՝ մասնավոր հատվածի վրա Ռուսաստանի կողմից առևտրի սահմանափակումների հետևանքները մեղմելու նպատակով։ Նախագահ Ֆոն դեր Լայենի և վարչապետ Փաշինյանի հեռախոսազրույցից ընդամենը երկու շաբաթ անց ԵՄ-ն արդեն իսկ իրականացնում է Հայաստանի և նրա ժողովրդի աջակցության ուղղությամբ ստանձնած հանձնառությունները։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչությունից: Այս ֆինանսական աջակցությունը նախագահ … Read more

Երևանում քննարկել են ԵՄ նոր առաքելության լիարժեք մեկնարկի համար անհրաժեշտ քայլերը

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության (EUPM Armenia) ղեկավար Կոսմին Դինեսկուի հետ։ Զրույցի ընթացքում ընդգծվել է քաղաքացիական առաքելության դերը ԵՄ-ի հետ համագործակցության ամրապնդման գործում՝ կիբերհարձակումների, ապատեղեկատվության և անօրինական ֆինանսական հոսքերի դեմ պայքարի ոլորտներում։ Կողմերը քննարկել են նաև առաքելության լիարժեք մեկնարկի համար անհրաժեշտ քայլերը։ «EUPM Armenia»-ն ստեղծվել է հայկական … Read more

Թուրքական MIT-ը Բեռլինում գործող ամենաակտիվ հատուկ ծառայություններից է. Գերմանական հետախուզությունը զեկույց է հրապարակել

Գերմանական հետախուզությունը զեկույց է հրապարակել Բեռլինում գործող ամենաակտիվ օտարերկրյա հատուկ ծառայությունների մասին։ Ըստ այդ 140 էջանոց զեկույցի՝ դրանք Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Թուրքիայի հատուկ ծառայություններն են։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը: Բեռլինի ներքին հետախուզության պետ Միխայել Ֆիշերը նշել է, որ այս երկրների հետախուզական ծառայությունները հիմնականում կենտրոնացած են Բեռլինում։ Նրանք ունեն գործունեության լայն շրջանակ, այդ թվում՝ դասական … Read more

ԵՄ-ն փորձում է ուղիներ գտնել Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր բանակցություններ սկսելու համար

ԵՄ մի շարք առաջնորդներ զայրացած են եղել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի աշխատակազմի՝ Մոսկվայի հետ ունեցած շփումների պատճառով։ Շատերը նույնիսկ տեղյակ չեն եղել այդ նախաձեռնության մասին։ RT-ի թելեգրամյան ալիքի փոխանցմամբ՝ գրում է Politico-ն: Կոշտայի ներկայացուցիչները վերջին շաբաթների ընթացքում երկու անգամ կապ են հաստատել ռուս պաշտոնյաների հետ․ ԵՄ-ն փորձում էր ուղիներ գտնել Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր … Read more

Միրզոյանը ԵՄ երկրներին հորդորել է արագացնել ՀՀ-ին աջակցելու քայլերը. Ազատություն

Հայաստանի արտգործնախարարը Լյուքսեմբուրգում հորդորել է Եվրամիության երկրներին արագացնել քայլերը՝ աջակցելու Հայաստանին ռուսական վերջին սահմանափակումների ֆոնին, Բրյուսելից հաղորդում են «Ազատության» աղբյուրները։ «Դրական և կարևոր հանդիպում էր՝ Ռուսաստանի հիբրիդային ու առևտրային հարձակումներին հակազդելու համար»,- «Ազատությանն» ասել է հանդիպումներին ներկա եվրոպացի դիվանագետներից մեկը։ Ավելին՝ սկզբնաղբյուրում: