Երևանում քննարկել են ԵՄ նոր առաքելության լիարժեք մեկնարկի համար անհրաժեշտ քայլերը

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության (EUPM Armenia) ղեկավար Կոսմին Դինեսկուի հետ։ Զրույցի ընթացքում ընդգծվել է քաղաքացիական առաքելության դերը ԵՄ-ի հետ համագործակցության ամրապնդման գործում՝ կիբերհարձակումների, ապատեղեկատվության և անօրինական ֆինանսական հոսքերի դեմ պայքարի ոլորտներում։ Կողմերը քննարկել են նաև առաքելության լիարժեք մեկնարկի համար անհրաժեշտ քայլերը։

«EUPM Armenia»-ն ստեղծվել է հայկական իշխանությունների խնդրանքով՝ ապրիլի 26-ին, երկու տարի ժամկետով։ Դրա հիմնական նպատակն է երկրի դիմակայունության բարձրացումն ու ճգնաժամային կառավարման կարողությունների զարգացումը։ Առաքելությունն աջակցություն կցուցաբերի Հայաստանին կիբերսպառնալիքների, արտաքին տեղեկատվական միջամտությունների և անօրինական ֆինանսական հոսքերի դեմ պայքարում՝ տրամադրելով ռազմավարական և օպերատիվ խորհրդատվություն։

Leave a Comment