«Պետք է հստակ նշենք այն երկրները, որոնք ցանկանում են խաթարել մեր կազմակերպության արժեքները»․ Ֆրանկ Շվաբեն՝ ԵԽԽՎ-ի մարտահրավերների մասին

«Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան մեր կազմակերպության հարստությունն է և մարդու իրավունքների հարստությունը Եվրոպայում։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Եվրոպայի խորհրդի սիրտն է։ Մենք պետք է պաշտպանենք Կոնվենցիան և Եվրոպական դատարանը»,-ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ժամանակ Բյուրոյի և Մշտական հանձնաժողովի առաջընթացի զեկույցի ներկայացման ժամանակ հայտարարեց Գերմանիայի Բունդեսթագի անդամ, ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար Ֆրանկ Շվաբեն։ Խոսելով մարտահրավերների մասին՝ Ֆրանկ Շվաբեն ցավով … Read more

Հայաստանի ինքնիշխանությունը կարող է խաթարվել ոչ թե պատերազմով, այլ՝ կանխամտածված քաղաքականությամբ. Արմեն Գևորգյան

Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ ամառային նստաշրջանի «Առաջընթացի զեկույցի» քննարկման ընթացքում․ «Հարգելի՛ գործընկերներ, 2022 թվականին Հայաստանի իշխանությունները Լեռնային Ղարաբաղը ճանաչեցին որպես Ադրբեջանի մաս։ Այդ ճանաչումը խաղաղություն չբերեց։ Ընդհակառակը, այն խրախուսեց Ադրբեջանին հանդես գալ նոր տարածքային հավակնություններով։ Այսօր Ադրբեջանն ագրեսիվ կերպով առաջ է մղում այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգը։ Սա մարդասիրական նախաձեռնություն չէ, այլ հայկական տարածքների հետագա … Read more

«Համաշխարհային անվտանգությունը, խաղաղությունը սպառնալիքի տակ են Մերձավոր Արևելքում սրացումների և հումանիտար աղետի պատճառով»․ ԵԽԽՎ նախագահ

«Եվրոպայի խորհուրդը միակ կազմակերպությունն է ամբողջ աշխարհում, որը բացառիկ կերպով աշխատում է ժողովրդավարության ապահովման համար։ Իշխանությունը զենքի ու փողի մեջ չէ»,- «Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի լիագումար նիստի ժամանակ հայտարարեց ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը։ Նա, կարևորելով եվրոպական ինը վարչապետների կողմից ստորագրված նամակը, նշեց․ «1949-ի մայիսին հիմնադրվել է Եվրոպայի խորհուրդը։ Եվ այս տարվա մայիսը նշանավորվեց … Read more

Ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանի դեպքում ցանկացած գործողություն իր մեջ պարունակելու է քաղաքական հետապնդման տարրեր. Վարդևանյան

Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Բազմաթիվ հանրային ճանաչում ունեցող անձինք, այդ թվում գործարար, բարերար Սամվել Կարապետյանը հանդես են եկել հայտարարությամբ՝ աջակցություն հայտնելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, մեր Մայր Աթոռին։ Ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանի դեպքում իրավապահների ցանկացած գործողություն այլևս իր մեջ պարունակելու է քաղաքական հետապնդման տարրեր: Իրավունքում լայնորեն ճանաչված է, որ թունավոր ծառի … Read more

Սերգեյ Վլասենկոյի հետ հանդիպմանը կարեւորվել է ԵԽԽՎ պատվիրակության անդամների իրավունքների ապահովման մասով պետության առջեւ դրված կանոնակարգերի իրագործումը

Երկօրյա այցով Հայաստանում է ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի եւ անձեռնմխելիության հանձնաժողովի անդամ Սերգեյ Վլասենկոն: Այցի շրջանակում Սերգեյ Վլասենկոյի հետ մայիսի 19-ին խորհրդարանում հանդիպել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, պատվիրակության անդամ, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը եւ հանձնաժողովի անդամները: Հանդիպումներ են եղել նաեւ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր», «Հայաստան» … Read more