Ըստ Մեդվեդևի՝ Փաշինյանն ուզում է շարունակել վայելել ԵԱՏՄ-ի առավելությունները՝ շահույթ ստանալով Ռուսաստանից

Մեդվեդևը կարծում է, որ Փաշինյանը ցանկանում է շարունակել վայելել ԵԱՏՄ-ի առավելությունները՝ շահույթ ստանալով Ռուսաստանից և միութենական այլ երկրներից, մինչև Հայաստանին հրավիրեն անդամակցել ԵՄ-ին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին։  Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է, թե Հայաստանը ԵՄ անդամակցության հանրաքավե չի անցկացնելու, քանի որ մոտ չէ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակին, … Read more

Փաշինյանը ցանկանում է օգտվել ԵԱՏՄ-ի արտոնություններից՝ Ռուսաստանից շահույթ ստանալով․ Մեդվեդև

Փաշինյանը ցանկանում է շարունակել օգտվել ԵԱՏՄ արտոնություններից՝ գումար վաստակելով Ռուսաստանի և միության մյուս երկրների հաշվին, մինչև Հայաստանին կհրավիրեն ԵՄ: Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն: Մեդվեդևը ԵԱՏՄ-ին կամ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հարցով ռեֆերենդում անցկացնելու կոչին Փաշինյանի արձագանքը համեմատել է Լև Տրոցկու «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն, իսկ բանակը՝ արձակել» … Read more

Զանգը հնչեց․ հերթը հայ ընտրողինն է․ Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Զանգը հնչեց… հիմա հերթը հայ ընտրողինն է։ԵԱՏՄ ղեկավարները հանդես եկան հայտարարությամբ, որում հստակ և լրջորեն զգուշացրին հայ հասարակությանը, որ կատակների ժամանակն անցել է։ Նրանք վերահաստատեցին, որ քանի որ Հայաստանում ընդունվել է ԵՄ-ին անդամակցելու ձգտման մասին օրինագիծ, և այս տարվա մայիսին ընդունվել է ԵՄ-ի և Հայաստանի միջև Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ … Read more

ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում նրա քաղաքացիները ստիպված կլինեն արտոնագրեր գնել Ռուսաստանում աշխատելու համար. Պուտին

ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում նրա քաղաքացիները ստիպված կլինեն արտոնագրեր գնել Ռուսաստանում աշխատելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադաիմիր Պուտինը։ «ԱՊՀ երկրներից միգրանտների նկատմամբ գործող պահանջների կիրառում Հայաստանի աշխատավորների նկատմամբ: Ի՞նչ է դա նշանակում: Սա նշանակում է, որ Ռուսաստանում աշխատելու համար անհրաժեշտ կլինի գնել արտոնագրեր։ Սա նշանակում է, որ պարտադիր բժշկական ապահովագրության հասանելիություն … Read more

Էներգակիրների գների աճը Հայաստանի համար կհանգեցնի նրա ՀՆԱ-ի առնվազն 14%-ի կորստի․ Պուտին

Եթե Հայաստանը սկսի անցում կատարել ԵՄ չափանիշներին, ապա Հայաստանի ինտեգրումը օբյեկտիվորեն ստիպված կլինեն դադարեցնել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա նշել է, որ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում Հայաստանի քաղաքացիների նկատմամբ կգործեն միգրանտների համար սահմանված սովորական պահանջները։ Պուտինը հայտարարել է, որ էներգակիրների գների աճը Հայաստանի համար կհանգեցնի նրա ՀՆԱ-ի առնվազն 14%-ի … Read more

Եթե Ռուսաստանն իր դռները Հայաստանի համար փակում է, ԵԱՏՄ-ում կաս-չկաս՝ նշանակություն չունի․ Ռոբերտ Քոչարյան

«Դուք խոսում եք հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման մասին․ երեկ հարց ու պատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ Պուտինի հետ ունեմ վստահելի հարաբերություններ, բայց Հայաստանը այլևս պլեճի հույսին մնացած երկիր չէ: Սա ինչի՞ դրսևորում է։ Նաև ասում է՝ ԵԱՏՄ-ից ես չեմ ասել դուրս կգանք և քանի դեռ ԵԱՏՄ-ը և ԵՄ-ը համատեղելի է, մենք դուրս չենք գալու ԵԱՏՄ-ից: … Read more

ԵԱՏՄ երկրները չեն ցանկանում, որ Հայաստանը դուրս գա միությունից․ Լուկաշենկո

ԵԱՏՄ երկրները չեն ցանկանում, որ Հայաստանը դուրս գա միությունից, այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Լուկաշենկոն՝ նշելով, որ դրա մասին է վկայում Աստանայի գագաթնաժողովից հետո 4 առաջնորդների համատեղ հայտարարությունը։ «Հայաստանի ժողովուրդը պետք է հասկանա, թե ինչ է շահում, և ինչ է կորցնում՝ ընտրելով ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև»,-ասել է նա։

Հայաստանում պետք է անցկացվի համազգային հանրաքվե՝ ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ․հայտարարություն

ԵԱՏՄ առաջնորդները կարծում են, որ Հայաստանում պետք է անցկացվի համազգային հանրաքվե՝ ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ։ Կրեմլը հրապարակել է Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Ղազախստանի առաջնորդների հայտարարությունը Հայաստանի վերաբերյալ։ «Մենք՝ Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահներս, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կողմից Եվրոպական Միությանը միանալուն ուղղված գործողությունները, այդ թվում՝ 2025 թվականին ՀՀ … Read more

Երևանը չի պատրաստվում լքել ԵԱՏՄ-ն, բայց ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ․ Օվերչուկ

«Զինվեք համբերությամբ»,-այս մասին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ անդրադառնալով Աստանայում ԵԱՏՄ գագաթնաժողովում Հայաստանի հետ ինչ-որ բան համաձայնեցնելուն։ ՌԴ փոխվարչապետը «Վեստի»-ին ասել է, որ Երևանը չի պատրաստվում լքել ԵԱՏՄ-ն, բայց ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ։ «Հայաստանը միշտ դիրքորոշում ունի, մենք դա տեսնում ենք, որ նրանք ցանկանում են մնալ Եվրասիական տնտեսական միությունում։ Բայց այստեղ կան … Read more

Հաստատում ենք ՀՀ-ի՝ ԵԱՏՄ շրջանակներում փոխշահավետ համագործակցության հանձնառությունը․ Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Աստանայում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին: Այս մասին տեղեկանում ենք Կառավարությունից։ Փոխվարչապետը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է. «Հարգելի՛ Կասիմ-Ժոմարտ Քեմելի,Եվրասիական տնտեսական միության պետությունների հարգելի՛ ղեկավարներ,Նիստի հարգելի՛ մասնակիցներ, Նախևառաջ թույլ տվեք հայտնել իմ շնորհակալությունը Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Քեմելի Տոկաևին՝ հյուրընկալության և այսօրվա անցկացվող միջոցառումները բարձր մակարդակով … Read more