Այս որոշումը պատմական քայլ է երկարատև խաղաղության հասնելու ուղղությամբ․ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն ողջունում է Մինսկի խմբի գործընթացի և դրա հետ կապված կառույցների դադարեցման վերաբերյալ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի որոշումը։ «Ես շնորհավորում եմ Հայաստանին և Ադրբեջանին տարածաշրջանում խաղաղության և կայունության ճանապարհին այս կոնկրետ քայլի կապակցությամբ, ինչը դիվանագիտության արդյունավետության համոզիչ վկայությունն է»,- X-ի իր էջում գրել է նա:

ԵԱՀԿ նախարարների խորհուրդը որոշում է ընդունել լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրան առնչվող կառույցները

2025 թվականի սեպտեմբերի 1-ին ԵԱՀԿ Մշտական ​​խորհուրդը որոշում ընդունեց դադարեցնել ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրան առնչվող կառույցները։ Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին։ Ըստ որոշման, որը հիմնված է Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների համատեղ նամակի վրա, որը ուղղված էր ԵԱՀԿ գործող նախագահին 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած Ադրբեջանի նախագահի և … Read more