Խլություն, խուլհամրություն եւ կուրություն ունեցող անձինք կպաշտոնավարե՞ն որպես դատավոր

Սեպտեմբերի 16-ին Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով կքննի երկու ականջի կայուն լրիվ խլություն, խուլհամրություն կամ երկու աչքերի կուրություն ունեցող անձանց՝ դատավորի պաշտոնում նշանակվելու եւ պաշտոնավարելու արգելքի համապատասխանությունը Սահմանադրությանը։ Վիճարկող դիմումը Բարձր դատարան է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանը։ «Աշխարհում կան շատ քիչ երկրներ, որոնք նման կարգավորում ունեն։ Այսինքն՝ մենք բացառությունների շարքում ենք։ Դա շատ խիստ, հետսովետական երեւույթ … Read more