Քննարկվել են ՏԿԵՆ-ի և ՀՀ կառավարության այլ մարմինների հետ Ֆրանսիայի կառավարության կողմից իրականացվող և նախատեսված համատեղ ծրագրերը
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Սենատի «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազին, ով Հայաստան է ժամանել «Երևանյան երկխոսություն 2025» ֆորումի շրջանակներում։ Նախարարը կարևորել է Դըվինազի հետ հանդիպումը ս․թ․ հունիսի 2-3-ը Գորիսում կայանալիք Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովին ընդառաջ, որին կմասնակցեն ՀՀ մարզերի և համայնքների ներկայացուցիչներ և Ֆրանսիայի ռեգիոններից ժամանող մեծաթիվ պատվիրակներ։ … Read more