Մեկնարկել է տեղահանվածների մասնագիտական հմտությունների զարգացման ծրագիրը

Պետական եկամուտների կոմիտեի և «Գրանթ Թորնթոն Հայաստան» ընկերության հետ համագործակցությամբ՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) աջակցությամբ, հոկտեմբերի 30-ին պաշտոնապես մեկնարկել է տեղահանվածների մասնագիտական հմտությունների զարգացման նոր ծրագիրը։ Նախաձեռնության նպատակն է 2023 թվականի հակամարտության հետևանքով տեղահանված քաղաքացիներին աջակցել՝ ինտեգրվելու Հայաստանի աշխատաշուկային և ձեռք բերելու անհրաժեշտ մասնագիտական հմտություններ։ Ծրագիրը, ֆինանսավորվում է Թայվանի բիզնես–ՎԶԵԲ տեխնիկական համագործակցության հիմնադրամի … Read more

ՎԶԵԲ-ը շարունակելու է ակտիվորեն աջակցել ՀՀ կառավարության ռազմավարական բարեփոխումներին. Օդիլ Ռենո-Բասսո

Բրյուսելում ընթացող «Համաշխարհային դարպասներ» (Global Gateway) միջազգային երկրորդ համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ՎԶԵԲ-ի միջև համագործակցության ընթացիկ ծրագրերն ու զարգացման հնարավորությունները։ Վարչապետ Փաշինյանը կարևորել է բանկի ներգրավվածությունը Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ ենթակառուցվածքների, էներգետիկայի, կապի և թվային … Read more

ՎԶԵԲ-ը բարելավել է Հայաստանի 2025 թվականի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը մինչև 5%

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) բարելավել է Հայաստանի 2025 թվականի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը մինչև 5%՝ նախկին 4,8% — ից (2024 թվականի փաստացի 5,9% աճի դիմաց) ՝ ակնկալելով 2026 թվականին տեմպերի դանդաղում մինչև 4,5%: Այդ մասին նշվում է սեպտեմբերի 25-ին հրապարակված «Տնտեսական հեռանկարները ՎԶԵԲ-ի գործառնությունների տարածաշրջաններում» զեկույցում։ Հայաստանում 2025թ. առաջին կիսամյակում մինչև 5,5% տարեկան տնտեսական … Read more

ՎԶԵԲ–ը և ԵՄ–ն ընդլայնում են ՀՀ–ում փախստականների կողմից հիմնադրված բիզնեսներին տրամադրվող աջակցությունը․ ծրագրի արժեքը 44 մլն եվրո է

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և Եվրոպական միությունն (ԵՄ) ընդլայնում են Հայաստանում փախստականների կողմից հիմնադրված բիզնեսներին տրամադրվող աջակցությունը՝ միաժամանակ ամրապնդելով երկրի ընդհանուր տնտեսական դիմակայությունը։ Թուրքիայի և Կովկասի հարցերով ՎԶԵԲ գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալչեթին և ընդլայնման հարցերով եվրոհանձնակատար Մարթա Կոսը «Փախստականների դիմակայության պատուհան Հայաստանի համար» (RRWA) ծրագրի մեկնարկին նվիրված, Երևանում անցկացված միջոցառման … Read more

Եվրոպական միությունը հատուկ խրախուսական դրամաշնորհներ կտրամադրի տեղահանված անձանց կողմից հիմնադրված կամ նրանց աշխատանքի վերցնող միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին

ՎԶԵԲ–ը և ԵՄ– մեկնարկում են «Փախստականների աջակցության պատուհան Հայաստանի համար» ծրագիրը։ Լրացուցիչ ֆինանսական և գործարար աջակցություն տեղական ընկերությունների համար, որոնք հիմնադրվել են փախստականների կողմից կամ աշխատանքի են վերցնում փախստականների։ Երևանում ստորագրված հանձնառությունը նպատակ ունի խթանել ներառական տնտեսական աճը։ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և Եվրոպական միությունն (ԵՄ) ընդլայնում են Հայաստանում փախստականների կողմից հիմնադրված բիզնեսներին … Read more

Ամուլսարի ֆինանսավորումը հակասում է պատասխանատու քաղաքականությանը․ հ/կ-ների բաց նամակը ՎԶԵԲ-ին

Հայաստանի շուրջ մեկ տասնյակ հասարակական կազմակերպություններ բաց նամակով դիմել են Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկին (ՎԶԵԲ)՝ իրենց խորը մտահոգությունը հայտնելով Ամուլսարի հանքի նախագծի վերաբերյալ։ ՀԿ-ները հիշեցնում են, որ ՎԶԵԲ-ը որդեգրել է բնապահպանական և սոցիալական պատասխանատու քաղաքականություն, որը պահանջում է, որ բանկի ներդրումները չվնասեն մարդկանց, բնությանը և համայնքներին։ Սակայն փաստացի իրավիճակը Հայաստանում հակասում է այդ հանձնառություններին․ … Read more

Քննարկվել է Մեղրի սահմանային անցակետի արդիականացման ծրագիրը, որը ռազմավարական նշանակություն ունի ոչ միայն Պետական եկամուտների կոմիտեի, այլև Հայաստանի Հանրապետության համար

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական միության, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ինչպես նաև ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը կողմերը քննարկել են Մեղրի սահմանային անցակետի արդիականացման ծրագիրը, որը ռազմավարական նշանակություն ունի ոչ միայն Պետական եկամուտների կոմիտեի, այլև Հայաստանի Հանրապետության համար: ՊԵԿ նախագահը նշել է, որ հայ-իրանական սահմանին օրեցօր աճող առևտրային հոսքերի … Read more

ՀՀ–ում ՎԶԵԲ–ի ներդրումները 2024թ․–ին հասել են ռեկորդային 400մլն եվրոյի․ ֆիննախ

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի․/ԱՌԿԱ/․ 2024 թվականին Հայաստանին ուղղված ՎԶԵԲ ներդրումները հասել են ռեկորդային 400 մլն եվրո սահմանաչափի, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Օդիլ Ռենո-Բասոյի հետ հանդիպման ժամանակ։ Ինչպես հայտնում է Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը, անդրադառնալով ՎԶԵԲ կապիտալի մեծացման գործընթացին Հայաստանի մասնակցության թեմային, Վահե Հովհաննիսյանն ընգծել է Հայաստանի՝ … Read more

2024 թ.-ին ՀՀ-ին ուղղված ՎԶԵԲ ներդրումները հասել են ռեկորդային 400 մլն եվրո սահմանաչափի. Խուդաթյանը շնորհակալություն է հայտնել Օդիլ Ռենո-Բասոյին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ Լոնդոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Օդիլ Ռենո-Բասոյի հետ: Հայկական պատվիրակությունը շնորհակալություն է հայտնել ՎԶԵԲ նախագահին արդյունավետ համագործակցության համար, որի արդյունքում 2024 թվականին Հայաստանին ուղղված ՎԶԵԲ ներդրումները հասել … Read more

ՎԶԵԲ-ը «Կոնվերս բանկի» միջոցով ընդլայնում է փոքր բիզնեսին տրամադրվող աջակցությունը

ԱՄՆ 8 միլիոն դոլարի վարկային փաթեթ՝ ԵՄ-ի, ԿԿՀ-ի և ԿՆՀ-ի աջակցությամբ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն (ՎԶԵԲ) ընդլայնում է իր աջակցությունը Հայաստանի միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ-ներին)` «Կոնվերս բանկին» տրամադրելով 8 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորման նոր փաթեթ: Եվրոպական միության (ԵՄ), Կանաչ կլիմայի հիմնադրամի (GCF) և Կլիմայի ներդրումային հիմնադրամների (CIF) աջակցությամբ այս ֆինանսավորումը տեղական բիզնեսներին կօգնի բարձրացնել իրենց մրցունակությունը՝ ներդնելով ցածր ածխածնային … Read more