Ֆրանսիան Գորիսում հյուպատոսական գրասենյակ կբացի․ «Քաղաքական ազդանշան է, որ սա տեղի է ունենում Սյունիքում»

Ֆրանսիան առաջիկայում Գորիսում հյուպատոսական գրասենյակ կբացի։ Այս մասին այսօր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում ասաց Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։ «Քիչ առաջ մտադրությունների հռչակագիր ստորագրեցինք մեր երկու նախարարությունների համագործակցության վերաբերյալ։ Միասին նախապատրաստում ենք նաեւ ապագա օրակարգը։ Շուտով Սյունիքում՝ Գորիսում «Ապակենտրոնացված համագործակցության» 5-րդ կոնֆերանսը տեղի կունենա։ Սա շատ կարեւոր համագործակցություն է մեր … Read more

«Ֆրանսիան շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների, նաև Հայաստանի կողքին, Գորիսում հյուպատոսություն ենք բացելու». Ֆրանսիայի ԱԳ նախարար

Ֆրանսիան շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների, նաև Հայաստանի կողքին, Գորիսում հյուպատոսություն ենք բացելու, Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասաց Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն։  «Հարկ եմ համարում նաև ընդգծել մեր համագործակցությունը պաշտպանական ոլորտում՝ թե՛ մասնագետների վերապատրաստումների, թե՛ սպառազինությունների տրամադրման հարցում։ Այս ամենի նպատակն է Հայաստանին հնարավորություն տալ ապահովելու երկրի պաշտպանությունն … Read more

Առուշ Առուշանյանն Իրան այցի ընթացքում քննարկել է Գորիս-Նաին բազմակողմ համագործակցության հեռանկարները

Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, համայնքապետարանի քաղաքաշինության և գյուղատնտեսական բաժինների ղեկավարների ուղեկցությամբ, աշխատանքային այցով մեկնել էր Իրանի Իսլամական Հանրապետության Նաին քաղաք, հանդիպել քաղաքապետ Հասան Շաֆիին։Այցի հիմնական նպատակն էր նախանշել մի շարք ոլորտներում համագործակցության հնարավորությունները և դրանց նոր մեկնարկը։ Աշխատանքային այցի շրջանակում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ այդ թվում՝ Նաինի մարզային իշխանությունների, տեղական արտադրող ընկերությունների … Read more

Գորիսի պետական քոլեջում բпւնտ է հասունանում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի կրթական համակարգում անհանգիստ մթնոլորտ է: Օրաթերթը տեղեկացավ, որ Գորիսի պետական քոլեջում բունտ է հասունանում, այսօր կլրանա 4-րդ օրը, ինչ դասադուլ և գործադուլ է հայտարարվել քոլեջում։ Գորիսի պետական քոլեջում դասադուլը և գործադուլը մեկնարկել էին մայիսի 12-ին, երբ ՀՀ կառավարությունը, ինչպես ասում են գործադուլավորները, իրենց համար անընդունելի որոշում է կայացրել։ Բանն այն … Read more

Գորիսում դասադուլ եւ գործադուլ անողների պահանջը մեկն է. նոր քոլեջի ղեկավարը ոչ մի կապ չպետք է ունենա ՔՊ-ականների հետ. «Ժողովուրդ»

Գորիսի պետական քոլեջը եւ Գորիսի գյուղատնտեսական քոլեջը, կառավարության ապրիլի 17-ի որոշման համաձայն, պետք է միաձուլվեն:«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գորիսի պետական քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանը պատմել է որոշումից հետո քոլեջում տիրող անհնազանդ տրամադրությունների մասին։ «Կառավարության որոշման համաձայն՝ 2 քոլեջները պետք է միաձուլվեն եւ ստեղծվի նոր քոլեջ՝ դառնալով Գորիսի պետական բազմագործառութային քոլեջ։Որոշումը եկավ, շատերը խնդիր չտեսան, սակայն … Read more