Ադրբեջանը կարո՞ղ է Հայաստանի համար լինել վառելիքի հուսալի աղբյուր. զրույց Աննա Օհանյանի հետ

Ադրբեջանի նախագահը հայտարարեց, թե Ռուսաստանից, Ղազախստանից և այլ երկրներից Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 40,000 տոննա տարբեր բեռներ։

«Հատկապես ներկայիս պայմաններում, երբ շատ երկրներ վառելիքի պակասի են բախվում, Հայաստանն ունի վառելիքի հուսալի աղբյուր, և այդ աղբյուրը Ադրբեջանն է։ Առանց դրա, Հայաստանն այսօր, հավանաբար, ստիպված կլիներ բենզին և դիզելային վառելիք փնտրեր աշխարհի տարբեր մասերում», – ասաց Իլհամ Ալիևը։

Արդյո՞ք Բաքուն կարող է վառելիքի հուսալի աղբյուր լինել Հայաստանի համար այն դեպքում, երբ, վերլուծաբանների գնահատմամբ, այդ երկրի նավթային պաշարներն էլ անսահմանափակ չեն:

Այս և այլ թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է ԱՄՆ Մասաչուսեթսի Սթոունհիլ քոլեջի քաղաքագիտության դասախոս Աննա Օհանյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Leave a Comment