«Դիզել-2» օպերացիան ակնհայտորեն հավակնում է նույն ճակատագրին – Live News

Իշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել, անունը դրել՝ քրեական գործ, և այն վերագրել ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ «Դիզել-2» օպերացիան ակնհայտորեն հավակնում է ունենալ նույն ճակատագիրը, ինչ ունեցել է նախորդը՝ արդարացման հիմքով։ Ճիշտ է, գործող կառավարիչները կխաղարկեն այս թեման, ճիգեր կգործադրեն, միգուցե, արանքում մարդկանց էլ զրկեն պաշտոններից, բայց, միևնույն է, դրանից թեմայի էությունը չի … Read more

Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը

Հուլիսի 16-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ՝ ամփոփելու ՆԳՆ ոստիկանության 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ Ներկա էին Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, ՆԳ նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։ «Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետը ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքը։ 2026 թվականի առաջին կիսամյակում վարչության … Read more

Մանդատների բաշխում. որքանո՞վ է նոր խորհրդարանն արտահայտում հասարակության քաղաքական նախասիրությունները

ԿԸՀ -ն այսօր հաստատեց 9-րդ գումարան Ազգային ժողովի կազմը և հանձնեց մանդատները: Մանդատների հանձնմանն ու ընդհանրապես ընտրական համակարգի յուրահատկություններին անդրադարձել է «Ռեստարտ» հիմնադրամի ծրագրերի համակարգող, ընտրական հարցերով փորձագետ Յուրի Մովսեսյանը: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

Էրդողանը կրկին սահմանադրական փոփոխություն է նախաձեռնում, որ 6-րդ անգամ ընտրվի Թուրքիայի ղեկավար

Թուրքիայում սկսվել է սահմանադրական բարեփոխումների գործընթացը: Մամուլ թափանցող տեղեկությունների համաձայն՝ Էրդողանը քննարկում է երկրի կառավարան նախագահական համակարգը վերածել կիսանախագահականի: Փորձագետները կարծում են, որ դա նրան անհրաժեշտ է իշխանությունը էլ ավելի ամրապնդելու համար: Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:

ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել․ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ

Հուլիսի 21-ին ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն։

Հայտնի է Հայաստանի նոր խորհրդարանի առաջին նիստի օրը

Հայաստանում հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Ազգային ժողովի առաջին նիստը կկայանա օգոստոսի 2-ին՝ ժամը 10:00-ին։ Այս մասին հայտարարել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը։ Վահագն Հովակիմյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքի և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի պահանջների համաձայն՝ հերթական ընտրություններից հետո նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը գումարվում է նախորդ գումարման … Read more

Ալիև․ Մենք պատմական ժամանակաշրջան ենք ապրում. Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին և ստացել դրական պատասխան

Տրանզիտային բեռնափոխադրումները դեպի Հայաստան Ադրբեջանի տարածքով լայն թափ են ստացել: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահը Գերմանիայի կանցլերի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ «Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ»,- ասել է Իլհամ Ալիևը։ Ադրբեջանի ղեկավարը նաև նշել է․ «Մենք ապրում ենք պատմական ժամանակաշրջան։ Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել … Read more

Դատախազը Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Երևանի նախկին փոխքաղաքապետի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Դատախազը 2026 թվականի հուլիսի 20-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, Հակակոռուպցիոն դատարան է հանձնել 2003-2009 թվականներին Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած Կ.Ա.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը: Քրեական վարույթով պարզվել է, որ Կ.Ա.-ն, պաշտոնեական լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով, մասնակցել է Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի հատման հատվածում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող, Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված … Read more

Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ. համայնքին պատճառվել է 24.890.000 ՀՀ դրամի գույքային վնաս

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և կատարել պաշտոնեական կեղծիք: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ 2021 թվականին հիշյալ պաշտոնյան նպատակադրվել է Վանաձոր համայնքին անհատույց սեփականության իրավունքով փոխանցված 3,12 հա մակերեսով հողամասից առանձնացնել դրա մի մասը և օրենսդրությամբ սահմանված … Read more

Ի՞նչ եղավ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը․ փաստերն ընդդեմ բամբասանքների

Մենք բոլորս ամեն օր այնքան շատ ապատեղեկատվություն ենք ստանում, որ գրեթե անհնար է դառնում տարբերակել իրականությունը հորինվածքից։ Լրատվական ոլորտի աշխատակիցներիս համար այս մարտահրավերն է՛լ ավելի մեծ է։ Եթե սովորական մարդիկ կարող են անհիմն լուրերը տարածել միայն իրենց անմիջական շրջապատում, ապա զանգվածային լրատվամիջոցները շատ ավելի մեծ պատասխանատվություն են կրում․ առանց փաստերի նախնական ստուգման՝ նրանք ռիսկի են … Read more