Տրանզիտային բեռնափոխադրումները դեպի Հայաստան Ադրբեջանի տարածքով լայն թափ են ստացել: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահը Գերմանիայի կանցլերի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ»,- ասել է Իլհամ Ալիևը։
Ադրբեջանի ղեկավարը նաև նշել է․
«Մենք ապրում ենք պատմական ժամանակաշրջան։ Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին և դրական արձագանք է ստացել։ Մենք բարձր ենք գնահատում Գերմանիայի կառավարության դերն այս ոլորտում»։