Փաշինյանի հերթական մանիպուլյացիան թոշակների բարձրացման մասին. Հայկ Մամիջանյան (տեսանյութ)

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար՝ Հայկ Մամիջանյանը գրում է. «Թոշակների բարձրացման հետ կապված մանիպուլյացիների մասին՝ կարճ: Մեկնաբանություններում կգտնեք այս կարևոր թեմայի մասին ավելի մանրամասն և թվերով հիմնավորված բացատրությունը: Շարունակելով Արմեն Աշոտյանի առաջարկած «պայթեցման» ձևաչափը»: Մանրամասները՝ տեսանյութում

Քննարկվել են Հայաստանի և Սինգապուրի միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները

Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Սինգապուրի Հանրապետության նախագահ Թարման Շանմուգարատնամի հետ։ Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանը Սինգապուրի նախագահին ներկայացրել է Հարավային Կովկասում առկա անվտանգային և քաղաքական վերջին զարգացումները, անդրադարձել տարածաշրջանային ընդհանուր իրադրությանը, ինչպես նաև Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի ընթացքին և դրա շուրջ Հայաստանի մոտեցումներին։ Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են … Read more

Արագածի, Տաշիրի տարածաշրջանում և Ճամբարակի լեռնանցքում բուք է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Նորավանի խաչմերուկից Գորիս և Տաթև, Տաթև-Շինուհայր-Գորիս, Նորավանի-Լծեն-Կապան (բուք է) ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Թթուջուր-Նավուր և Տաշիր-Բլագոդարնոյե (բուք է) ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների … Read more

Ջրառատ գյուղում այրվել է վագոն-տնակ

Հունվարի 22-ին, ժամը 21։09-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրառատ գյուղի ՈՒղեկալների փողոցում այրվում է վագոն-տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տիգրան Մեծ փողոցում գտնվող վագոն-տնակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:50-ին, մարվել՝ 23:37-ին: Այրվել … Read more

Ուսուցիչների ատեստավորման համակարգում նոր բարեփոխումներ արվեցին. գործադիրի որոշումները

2027թ.-ի հունվարի 1-ից կսահմանափակվի գնման գործընթացին պաշտոնյաների ու նրանց ընտանիքի անդամների հետ փոխկապակցված ընկերությունների մասնակցությունը, օդանավակայանի կոնցեսիոն պայմանագիրը կերկարացվի մինչև 2067թ.-ը, կիրականացվի ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգի հերթական բարեփոխման փաթեթը. այս և այլ որոշումներն ընդունել են գործադիրի այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:

Ի՞նչ կարգավիճակով է անդամակցում Հայաստանը «Խաղաղության խորհրդին»

Այս օրերին միջազգային հանրության ուշադրության կենտրոնում Դավոսն է: Այսօր շվեյցարական այս քաղաքում ԱՄՆ նախագահի հրավերով հավաքվել էին մի շարք երկրների առաջնորդներ՝ հիմնելու Դոնալդ Թրամփի նախաձեռնած «Խաղաղության խորհուրդը»: Այդ առաջնորդների շարքում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ի՞նչ կարգավիճակով է անդամակցում Հայաստանը «Խաղաղության խորհրդին»: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կարևոր է, որ Հայաստանն անդամակցում … Read more

Արդյո՞ք Հայաստանն անխոչընդոտ անցնելու է Ադրբեջանի տարածքով. զրույց Նատալյա Սինորյանի հետ

Քաղաքական գործընթացները Հայաստանում մտնում են նոր փուլ։ Վերջին օրերին Հայաստանի ներքաղաքական և արտաքին քաղաքական օրակարգը զգալիորեն ակտիվացել է։ Ներքին քննարկումները զուգահեռվում են արտաքին քաղաքական ակտիվ զարգացումներով, իսկ միջազգային գործընկերների հայտարարությունները հաճախ ուղիղ անդրադառնում են մեր երկրի ներքին կյանքին։ Վերջին օրերին այդպիսի արձագանքների առանցքում հայտնվեց նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ասուլիսը, որտեղ խոսվեց Հայաստանի արտաքին … Read more

ԿԳՄՍ նախարարը հանդիպել է ՀՀ-ում Բուլղարիայի նորանշանակ դեսպանի հետ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովին։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Ողջունելով դեսպան Նիկոլովին՝ Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է նրան ՀՀ-ում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք՝ ի շահ Հայաստանի և Բուլղարիայի միջև բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման։ Նախարարն ընդգծել է, … Read more

Փաշինյանը Դավոսում մասնակցում է «Խաղաղության խորհրդի» նիստին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Դավոսում մասնակցում է «Խաղաղության խորհրդի» նիստին և Կանոնադրության ստորագրման հանդիսավոր արարողությանը։ Փաշինյանը նաև տեսանյութ է տեղադրել։