Ադրբեջանական լրատվամիջոցը հայտնում է Ադրբեջանի տարածքով Հայաստան ռուսական հացահատիկի հերթական տարանցման մասին

Հացահատիկ տեղափոխող վագոնները Ռուսաստանից ուղարկվել են Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Haqqin.az-ը։ «Բիլաջարի կայարանից մեկնել է ռուսական հացահատիկ տեղափոխող 25 վագոնանոց գնացք։ Բեռի ընդհանուր ծավալը կազմում է 1746 տոննա։ Գնացքը կշարժվի դեպի Վրաստան, որտեղից կուղևորվի դեպի Հայաստանի Դալարիկ կայարան», – հայտնում է լրատվամիջոցը։ 2025 թվականի նոյեմբերի 6-ին Ադրբեջանի տարածքով Հայաստան էր … Read more

Վարչապետը Մրգաշատի սուրբ Աստվածածին եկեղեցում ներկա է եղել մատուցվող պատարագին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մրգաշատի սուրբ Աստվածածին եկեղեցում ներկա է եղել Սուրբ պատարագին։ Այս մասին վարչապետը լուսանկարներ է հրապարակել Տելեգրամի իր ալիքում:

Հարկային էլեկտրոնային համակարգերը որոշակի ժամանակ հնարավոր է՝ լինեն անհասանելի. ՊԵԿ

ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հարգելի հարկ վճարող, Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ներկա պահին իրականացվում են տեխնիական աշխատանքներ, և հարկային էլեկտրոնային համակարգերը որոշակի ժամանակ հնարավոր է լինեն անհասանելի։Կոմիտեն հայցում է հարկ վճարողների ներողամտությունը պատճառվող անհարմարության համար»։

Ես միշտ հիշում եմ այն հայ վարորդին, որին կանացի խալաթով բերել էին դատարան․ Առնոլդ Բլեյանը՝ ՌԴ սպառնալիքների մասին

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Ժողովրդավարության և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի» ղեկավար Առնոլդ Բլեյանին: Անդրադարձ է եղել վերջին քաղաքական զարգացումներին, այդ թվում` ԵԽ-ում Հայաստանի անդամակցության 25-ամյակի առիթով կազմակերպված միջոցառմանը և դրա ընթացքում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթին։ Հիշեցնենք, որ նախարարը իր խոսքում անդրադարձել էր նաև նախընտրական գործընթացներին և ասել հետևյալը. «Սա այն պահն է, երբ հայ … Read more

Հայաստան-Ադրբեջան էներգետիկ միացում. Հնարավորությո՞ւն, թե՞ վտանգ. Հեռանկար բանավեճ

Հունվարի 21-ն խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի էներգահամակարգերը միավորվելու են: Ի՞նչ է դա նշանակում: Ուտոպիստական ծրագի՞ր է, թե՞ իրատեսական նախագիծ: Դիվերսիֆիկացիայի լավ հնարավորությու՞ն է, թե՞ ծուղակ է, որում հայտնվելով կախվածության մեջ ենք ընկնելու: Էներգետիկ գլոբալ շղթայի կարևոր օղակը դառնալու հեռանկա՞ր, թե՞ մեծ խաղացողների ձեռքում գործիք դառնալու վտանգ: Մանրամասները՝ տեսանյութում:

Առավոտվանից ծանուցագրեր են հանձնվում Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամներին

Մայր Աթոռի փաստաբան Արա Զոհրաբյան․ Այսօր առավոտվանից ոստիկանության միջոցով ծանուցագրեր են հանձնվում Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամներին (մի քանիսն արդեն ստացել են), որպես մեղադրյալ այսօր Քննչական կոմիտե ներկայանալու համար: Եպիսկոպոսները մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու արարքի կատարման մեջ: Ակնհայտ է, որ սա հերթական միջամտությունն է Եկեղեցու ներքին գործերին, որի հիմնական նպատակն է խոչընդոտել Եպիսկոպոսաց … Read more

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը ՊՆ-ի ամենակարևոր նպատակներից են. Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: «Վարժական հավաքները հնարավորություն են նաև մեր ժամկետայինների համար՝ պատրաստությամբ ավելի շատ զբաղվելու համար»,-գրել է նախարարը: Մանրամասները՝ տեսանյութում:

Полетят ли иранские ракеты на 11 тысяч км по Вашингтону?… – Live News

Эскалация напряжённости в мире в связи с намерением США и Израиля напасть на Иран не ослабевает. Хотя… Все стороны, заинтересованные в том, чтобы Ближний Восток не был «окунут» в очередной омут войны, что-то да делают. Ну вот, Москва надеется, что страны Запада пересмотрят свою «убийственную политику» санкций в отношении иранского народа и перестанут использовать правочеловеческую … Read more

Երիտասարդների բարեխոս Ս. Սարգիս զորավարի տոնն է այսօր – Live News

Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Ս. Սարգիս զորավարն ամենասիրված սրբերից է: Իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Արիության համար Ս. Սարգիսը Մեծն Կոստանդիանոս կայսեր (285-337) կողմից կարգվում է իշխան և սպարապետ` Հայաստանին սահմանակից Կապադովկիայում: Նա ոչ միայն … Read more

Բուք, ձյուն, մերկասառույց. Իրավիճակը ՀՀ ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքում բուք է։ Արարատի մարզում և Ապարանի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Շիրակի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Աշտարակի տարածաշրջանում մառախուղ է։ «Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես … Read more