Բուք, ձյուն, մերկասառույց. Իրավիճակը ՀՀ ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքում բուք է։

Արարատի մարզում և Ապարանի տարածաշրջանում տեղում է ձյուն։

Շիրակի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Աշտարակի տարածաշրջանում մառախուղ է։

«Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- նշվում է ՀՀ ՆԳՆ ՓԾ հողորդագրության մեջ։

Leave a Comment