Թրամփ. Իսրայելն ու Լիբանանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելն ու Լիբանանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ։ Նա ասել է, որ հեռախոսազրույցներ է ունեցել Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ «Երկու առաջնորդները համաձայնության են եկել, որ իրենց երկրների միջև խաղաղության հասնելու համար նրանք պաշտոնապես կսկսեն 10-օրյա հրադադար ժամը 17:00-ին  ԱՄՆ արևելյան ժամանակով», – … Read more

Նախորդ 5 տարվա ամենակարևոր ձեռքբերումը վարչապետը համարում է խաղաղությունը. ԱԺ-ն այսօր

ԱԺ-ում այսօր շարունակել են քննարկել 2025 թվականի կառավարության ծրագրի կատարողականի մասին զեկույցը: Վարչապետը և նախարարները հանդես են եկել ելույթներով, պատասխանել պատգամավորների հարցերին: Խորհրդարանն այդ ընթացքում առաջին, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է շուրջ 2 տասնյակ նախագիծ: Մանրամասները՝ ռեպորտաժում:

Հայաստանի ճակատագրական ընտրությունը. 2 – Live News

Թույլ չտանք, որպեսզի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքում Հայաստանի հետ անեն այն, ինչը արեցին 19-20-րդ դարերում   Սկիզբը՝ այստեղ    Հայաստանի արտաքին թշնամիների առաջադրանքները կատարող մեր ներքին թշնամիները Նիկոլի և իր ոհմակի (չարախմբի) միջոցով փորձում են Թուրքիան և Ադրբեջանը մտցնել Հայաստան, մինչդեռ Հովհաննես Քաջազնունու խոսքերը մոռանալը կամ անտեսելը նշանակում է ինքնակամ գնալ դեպի Հայաստանի և հայության … Read more

Հայաստանը ԵՄ-Թուրքիա հարաբերությունների օրակարգում չկա․ Արմեն Աշոտյան – Live News

Հայաստանը ԵՄ-Թուրքիա հարաբերությունների օրակարգում չկա։ Այս մասին գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ «Երեկ Եվրոպական խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովը հաստատեց Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության հետ կապված հերթական զեկույցը, որը վերջնական տեսքով կընդունվի Եվրոպական խորհրդարանի մոտակա նիստերից 1մեկում։ Ի՞նչ է պետք իմանալ այդ զեկույցից՝ ելնելով Հայաստանի հետաքրքրություններից։ Առաջինը։ Ի տարբերություն նախորդ՝ «Սերժի տարիների», այս անգամ ևս Հայաստանի … Read more

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյիին: Փոխվարչապետը հանդիպման սկզբում ընդգծել է, որ Հայաստան-Ֆրանսիա երկկողմ հարաբերություններում առկա է հագեցած և դինամիկ օրակարգ, որն արտահայտվում է նաև բարձրաստիճան փոխայցերով։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովին և դրա շրջանակներում Ֆրանսիայի նախագահի այցին: Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում … Read more

Ոստիկանությունը պետության ողնաշարն է և այդ ողնաշարը միշտ պետք է ամուր լինի. վարչապետը մասնակցել է Ոստիկանության տարեդարձին նվիրված նիստին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ներքին գործերի նախարարությունում մասնակցել է Ոստիկանության 108-րդ տարեդարձին նվիրված կոլեգիայի հանդիսավոր նիստին: Մինչ նիստը՝ Նիկոլ Փաշինյանը և ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ծաղիկներ են խոնարհել Ոստիկանության շենքի բակում տեղադրված հուշատախտակին և հարգանքի տուրք մատուցել հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած ոստիկանների հիշատակին: Կոլեգիայի նիստում վարչապետը հանդես է եկել ելույթով, շնորհավորել ոստիկանության բոլոր ծառայողներին տարեդարձի … Read more

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի աշխատանքներին

Աշխատանքային այցով Ստամբուլում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Միջխորհրդարանական միության (IPU) 152-րդ վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին: ՀՀ ԱԺ նախագահը վեհաժողովի շրջանակում կարճ շփումներ է ունեցել նաեւ այլ երկրների գործընկերների հետ:

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռումինիայի արտաքին գործերի նախարար Օանա-Սիլվիա Ցոյուի հետ

Ապրիլի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռումինիայի արտաքին գործերի նախարար Օանա-Սիլվիա Ցոյուի հետ: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված նախաձեռնություններ. ընդգծվել է ոլորտային ուղղություններով փոխգործակցության առաջ մղման հարցում երկուստեք առկա պատրաստակամությունը: Անդրադարձ է կատարել նաև մայիսի սկզբին Երևանում կայանալիք բարձրաստիճան միջոցառումներին մասնակցության հարցերին։ Կարևորվել են նաև երկկողմ օրակարգի շարունակական հարստացման ուղղությամբ … Read more

Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Դաֆնե Մարեին մարդասիրական խնդիրների հասցեագրման գործում ԿԽՄԿ-ի կողմից շարունակական աջակցության համար

Ապրիլի 16-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Դաֆնե Մարեին։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերի մանրամասները և մտքեր փոխանակել Հայաստանի ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետագա գործունեության վերաբերյալ։ Արմեն Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Դաֆնե Մարեին Հայաստանում առկա մարդասիրական խնդիրների հասցեագրման գործում ԿԽՄԿ-ի … Read more

Ներքին գործերի նախարարությունում կոլեգիայի հանդիսավոր նիստ՝ Ոստիկանության 108-րդ տարեդարձի առիթով

Ներքին գործերի նախարարությունում կոլեգիայի հանդիսավոր նիստ՝ Ոստիկանության 108-րդ տարեդարձի առիթով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել։