Վերադարձ հիշողության և պարտականության այս վայր․ Մակրոնը Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցի մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր ու հայերեն գրառում արել․

«Վերադարձ հիշողության և պարտականության այս վայր՝ անջնջելիին հանդիման։ Որպեսզի յուրաքանչյուր անուն արձագանք գտնի և մոռացության չմատնվի։

Ֆրանսիան հավերժ կանգնած է հայ ժողովրդի կողքին լի հարգանքով առ ապրած ցեղասպանության հիշատակը և խլված բազմաթիվ կյանքերը»:

Leave a Comment