Արման Սահակյանն այսօր կալանավորվել է 2 ամսով

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը: Արման Սահակյանն այսօր կալանավորվել է 2 ամսով:

Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը

Հունիսի 4-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերը, Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքը և Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ … Read more

Շուրջ 200 մլն արժեքով գույքի նկատմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահում և փողերի լվացում. 7 անձի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 2009-2016 թվականներն ընկած ժամանակահատվածում ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնը զբաղեցրած Ա.Ա.-ն, լիազորված լինելով խթանել կրթության և գիտության զարգացմանը, մշակել և իրականացնել կրթության և գիտության բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության … Read more

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Չի կարող լինել գործող իշխանությունների վերարտադրություն, եթե մենք ևս լինենք խորհրդարանում․ Լիպարիտ Դրմեյան

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Միասնության թևեր» կուսակցության պատգամավորության թեկնածու Լիպարիտ Դրմեյանը։ Հյուրն անդրադարձել է ավարտվող քարոզարշավին, դրա դրական ու բացասական դրսևորումներին, նաև նշել է, թե ինչ հավակնություններով են փորձում գալ խորհրդարան։ «Չի կարող լինել գործող իշխանությունների վերարտադրություն, եթե մենք ևս լինենք խորհրդարանում։ Մենք ասել ենք, որ նախկին նախագահները լավ կլիներ չլինեն իրենց դեմքով ներկայացված, քանի … Read more

Կալիֆորնիայի Գլենդել քաղաքում ընտրությունների արդյունքում «հայկական իշխանություն» է ձևավորվել

Կալիֆորնիայի Գլենդել հայաբնակ քաղաքում ավարտվեցին մունիցիպալ ընտրությունները: Քաղաքային խորհրդի նոր կազմը գործի կանցնի հուլիսից: Արդյո՞ք ընտրությունների արդյունքները գոհացրել են հայ համայնքին: Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Նախ պարզաբանեմ՝ Գլենդելի քաղաքային խորհուրդը բաղկացած է 5 անդամից: Նրանցից երկուսը դեռ պահպանում են լիազորությունները և դրանց ավարտին դեռ 2 տարի կա. խոսքը Արդի Քասախյանի ու Վարդան Գարպետյանի մասին … Read more

Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով

Հանրապետության տոնի, ինչպես նաև մասնագիտական բարձր պատրաստականություն ցուցաբերելու համար Փրկարար ծառայության մի շարք ծառայողներ պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ-ից: ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը շնորհավորելով ներկաներին նշել է, որ յուրաքանչյուր պարգև ոչ միայն կատարված աշխատանքի գնահատականն է, այլև ծառայողական պարտականություններն առավել բարձր մակարդակով իրականացնելու պատասխանատվություն։ … Read more

Քո պետության և ընտանիքի ապագան վաճառքի ենթակա չէ. Հակակոռուպցիոն կոմիտեի սոցիալական հոլովակը

Հակակոռուպցիոն կոմիտեն սոցիալական հոլովակ է հրապարակել՝ կից գրառմամբ. «Քո պետության և ընտանիքի ապագան վաճառքի ենթակա չէ: Ասա Ո՛Չ ընտրակաշառքին»: Կոմիտեից հիշեցնում են, որ ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ՝ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ։

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտա Հայաստանին. ի՞նչ են ակնկալում հայ արտահանողները

«Եվրոպան ամուր կանգնած է Հայաստանի կողքին, մենք պատրաստում ենք աջակցության փաթեթ»,-հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահը՝ ՀՀ վարչապետի հետ հեռախոսազրույցից հետո: Այսօր հայ արտահանողների ու արտադրողների հետ հանդիպում են ունեցել նաև Հայաստանում Եվրամիության և Ֆրանսիայի դեսպանները: Մանրամասները՝ ռեպորտաժում:

Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի

Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բավարարել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի բողոքը և բեկանել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2026 թվականի ապրիլի 23-ի որոշումը։ Դատավոր Վազգեն Ռշտունու նախագահությամբ կայացված որոշմամբ՝ մեղադրյալ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանք՝ երկու ամիս ժամկետով։ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավորվել է իշխանությունը … Read more