Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի

Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բավարարել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի բողոքը և բեկանել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2026 թվականի ապրիլի 23-ի որոշումը։

Դատավոր Վազգեն Ռշտունու նախագահությամբ կայացված որոշմամբ՝ մեղադրյալ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանք՝ երկու ամիս ժամկետով։

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավորվել է իշխանությունը յուրացնելու և ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու վերաբերյալ հարուցված քրեական վարույթի շրջանակում։

Ըստ Քննչական կոմիտեի՝ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։

Leave a Comment