Ուրբաթ օրը Երկրի վրա մագնիսական փոթորիկներ են սպասվում

Հայտնվել են Երկրի ուղեծիր հասնող արեգակնային պլազմայի արտանետման առաջին հստակ նշանները, ուրբաթ օրը հաղորդել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիան և Արեգակնային-երկրային ֆիզիկայի ինստիտուտը։ «Այսօր սպասվում են ավելի վաղ կանխատեսված G2-G3 մագնիսական փոթորիկներ», – նշում են գիտնականները։ Միաժամանակ նրանք նշում են, որ ճշգրիտ ժամանակացույցը դժվար է կանխատեսել. իրադարձությունը բարդ է՝ մեծ … Read more

Չինաստանը հաջողությամբ արձակեց «Kuaizhou-11» հրթիռը՝ ութ արբանյակ տեղափոխելով

Չինաստանը հաջողությամբ ութ արբանյակ է դուրս բերել ուղեծիր, հաղորդում է «Xinhua» լրատվական գործակալությունը։ Գործակալության տվյալներով՝ արձակումը տեղի է ունեցել երկուշաբթի՝ Պեկինի ժամանակով ժամը 12:12-ին Չինաստանի հյուսիսում գտնվող «Ցզյուցուան» արբանյակային արձակման կենտրոնից՝ օգտագործելով «Kuaizhou-11» արձակման սարքը։ Արձակված տիեզերանավի մեջ էին «Juntian-1-04A»-ն, երեք «Dongpo» արբանյակներ, երկուսը՝ «Yuxing-3» համաստեղությունից, ինչպես նաև «Weitong-1-01» և  «Xiguang-1-06»-ը: Կոշտ վառելիքով աշխատող, չորս … Read more

Գիտաշխատողների աշխատավարձը եռապատկվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Գիտաշխատողների աշխատավարձը եռապատկվել է, ոլորտի ֆինանսավորումը՝ կրկնապատկվել։ Այս մասին հայտնում է Կառավարությունը։ 2017 թվականի համեմատ՝ 2025 թվականին գիտության ոլորտի պետական ֆինանսավորումն աճել է 180 տոկոսով՝ 14,3 միլիարդ դրամից հասնելով 40,2 միլիարդ դրամի։ Զգալիորեն աճել են նաև գիտության ոլորտի աշխատակիցների աշխատավարձերը․ օրինակ՝ գիտաշխատողի միջին աշխատավարձը եռապատկվել է՝ 90 հազար դրամից հասնելով 276 հազար դրամի։

Մեկնարկել է «Ջայտեքս Եվրոպա 2026» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի մասնակցության հայտերի ընդունումը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է «ՋԱՅՏԵՔՍ ԵՎՐՈՊԱ 2026» (GITEX EUROPE 2026) միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսին մասնակցության հայտերի ընդունման մեկնարկի մասին: Միջոցառումը տեղի կունենա 2026 թվականի հունիսի 30-ից հուլիսի 1-ը՝ Գերմանիայի Դաշնության մայրաքաղաք Բեռլինում: Այս մասին հայտնել են ՀՀ ԲՏԱ նախարարությունից: Ցուցահանդեսը Եվրոպայի խոշորագույն տեխնոլոգիական, ներդրումային և ստարտափ միջոցառումներից է, որը մեկ հարթակում համախմբում է … Read more

«Նպատակային ծրագրեր-2027»․ ՀՀ գերատեսչությունների առաջադրած թեմաներով ներկայացվել է 200 գիտահետազոտական նախագիծ

ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հայտարարած «Նպատակային ծրագրեր-2027» մրցույթի շրջանակում ՀՀ պետական մարմինների կարիքներից բխող գիտական խնդիրների լուծման նպատակով ներկայացվել է 200 գիտական նախագիծ՝ ավելի քան 14 մլրդ դրամ ընդհանուր ծավալով։ Մրցույթի նպատակն է աջակցել պետական մարմինների ռազմավարական խնդիրների լուծմանը և արդյունավետ կառավարմանը միտված հետազոտությունների իրականացմանը, ինչպես նաև ձևավորել և զարգացնել պետական կառավարման մարմինների և … Read more

Ինժեներական քաղաքի մոդելի ընդլայնումը մարզերում պետական քաղաքականության առանցքային ուղղություններից է. ԲՏԱ նախարար

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 26-ին այցելել է Ինժեներական քաղաք՝ Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի նորաբաց Ground Zero վենչուրային սրճարանում մասնակցելու ինժեներական համայնքի հետ հանդիպմանը, որին ներկա էին Ինժեներական քաղաքի ավելի քան 20 ռեզիդենտ ընկերությունների ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնել են ՀՀ ԲՏԱ նախարարությունից: Նախարար Հայրապետյանը ողջունել է ներկաներին՝ ընդգծելով, որ վենչուրային սրճարանի ներկայությունը Ինժեներական … Read more

ԴՆԹ փորձաքննության ոլորտում նոր պայմանավորվածություններ Հայաստանի և Հունաստանի միջև

Հանրապետության Նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Հունաստան կատարած պետական այցի շրջանակներում, երկու երկրների մասնագիտացված կառույցների միջև տեղի են ունեցել քննարկումներ դատաբժշկական գիտության և ԴՆԹ հետազոտությունների ոլորտում համագործակցության վերաբերյալ։ ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» տնօրենի տեղակալ Մարտին Ալեքսանյանի և Հունաստանի ոստիկանության Դատափորձագիտական ստորաբաժանման (Hellenic Police Forensic Science Division) տնօրեն տիկին Մարիա Կակոգիայի միջև կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են … Read more

ԲՏԱ նախարարի առաջին տեղակալը մեկնել է Հնդկաստան՝ մասնակցելու «AI Impact Summit 2026» գագաթնաժողովին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն աշխատանքային այցով մեկնել է Նյու Դելի՝ մասնակցելու փետրվարի 16-20-ը «AI Impact Summit 2026» բարձր մակարդակի միջազգային գագաթնաժողովին։ Գագաթնաժողովը կազմակերպվել է Հնդկաստանի Հանրապետության Էլեկտրոնիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն կողմից և համախմբել է պետությունների ու կառավարությունների ղեկավարների, բարձրաստիճան պաշտոնյաների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, առաջատար տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարների և փորձագիտական … Read more

ԲՏԱ նախարարը ներկայացրել է 2025-ի ՏՏ ոլորտի հիմնական արդյունքները

ՏՏ ընկերությունների աճ, շրջանառության և արտահանման ավելացում, ռազմարդյունաբերության ֆինանսավորման ընդլայնում, միջազգային տեխնոլոգիական հարթակների հետ համագործակցության խորացում. Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարն այսօր ամփոփել է 2025-ի աշխատանքները՝ նախանշելով անելիքները: Նախորդ տարի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործիքակազմի շրջանակում ռազմարդյունաբերության ոլորտում գիտահետազոտական աշխատանքների և փորձարարական մշակումների պետական ֆինանսավորումը կազմել է ավելի քան 2 միլիարդ 100 միլիոն դրամ։ Մխիթար Հայրապետյանի … Read more

«MIF»-ը տրամադրում է կրթաթոշակ գիտական հետազոտություն անցկացնելու նպատակով

Ճապոնական «Մացումաե միջազգային հիմնադրամը» («MIF») հայտարարում է բնական գիտությունների, ճարտարագիտության, բժշկության և գյուղատնտեսության ոլորտներում գիտական հետազոտական կրթաթոշների մրցույթ՝ նախատեսված 2027 թվականի համար: Կրթաթոշակի համար դիմումներ կարող են ներկայացնել գիտությունների թեկնածուի (PhD) աստիճան ունեցող մինչև 45 տարեկան անձինք, որոնք ունեն մշտական աշխատանք Հայաստանում։ Մինչ «MIF»-ին դիմում ներկայացնելը` հետաքրքրվողները պետք է նախապես ստանան Ճապոնիայի համապատասխան գիտական հաստատության … Read more